Պուտինի թակարդը, Փաշինյանը թփրտում է. վերջը մոտ է

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին՝ Արցախի հարցի խաղաղ լուծման դիմաց։ Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին, տեսանյութի մի հատված չորեքշաբթի ցուցադրել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը:
«Ես, իհարկե, երբ էլ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչ է Իլհամ Հեյդարովիչն առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ Առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց․ «Լսիր, հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես, ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլև Հայաստանին օգնել․․․ Ես գումարի չափն անգամ չեմ ասում, որը հենց հիմա պատրաստ եմ վճարել։ Փոխանցիր նրանց, որ մենք խաղաղ կարգավորենք հարցը»»,-պատմել է Լուկաշենկոն Ալիևի հետ ավելի վաղ կայացած իր խոսակցության մասին։
«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա: Եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,-ավելացրել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որի իսկությունը հաստատել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Լուկաշենկոն այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել՝ Արցախի շուրջ յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել էր 6 մլրդ դոլար, որպեսզի Իլհամ Ալիևը հրաժարվի այդ հողերից։
Հայտնի է նաեւ, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին և Փաշինյանն, ըստ տեղեկությունների, ընդունել է այդ առաջարկը: Այդ մասին է վկայում նաև Լուկաշենկոյի ձևակերպումը, որ «մինչև Փաշինյանը» Հայաստանի նախկին ղեկավարությունը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Ալիևի առաջարկից:

Վլադիմիր Պուտինի ամենամոտ գործընկեր Լուկաշենկոյի այս հայտարարությունը, անշուշտ, ուշադրության է արժանի եւ ցույց է տալիս պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը՝ կտրուկ եւ առանց տողատակերի, ինչը նկատվում է հատկապես Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին այցից հետո: Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ ակնհայտորեն իրավիճակ է փոխել՝ բացասական առումով, իսկ թե որոնք են պատճառները, դեռեւս դժվար է ասել, միգուցե դա կհասկացվի մոտ ապագայում:
Սակայն այդ այցից հետո տեղի ունեցավ գերիների վերադարձի աղմկոտ միջադեպը, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե գերիներ են վերադաձնելու, սակայն ինքնաթիռը Բաքվից եկավ դատարկ, իսկ Մուրադովը հաջորդ օրը հայտարարեց, թե հայաստանյան իշխանությունը մոլորեցնում է իր ժողովդրին, ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել: Դրանից մեկ օր անց չեղարկվեց նաեւ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա, ապա տարածվեց Ռուսաստանում Փաշինյանի՝ իրավաբանների հետ հանդիպման տեսանյութը, որտեղ պատերազմի մեղքը Փաշինյանը գցում է Ռուսաստանի վրա: Ապա Լուկաշենկոն է բաց տեքստով հայտարարում, որ Փաշինյանը գործարքի է գնացել Ալիեւի հետ: Իսկ այս ամենի արանքում Փաշնյանը խորհրդարանում սպառնաց, որ եթե իր հրաժարականից հետո որեւէ մեկի մտքով անցնի, որ նոր թեկնածու պետք է առաջադրի, Իմ Քայլը իրեն նորից վարչապետ կընտրի եւ մեկ տարի խորհրդարանն այլեւս հնարավորթյուն չի ունենա վարչապետ փոխել:

Չի բացառվում, որ հենց այս սցենարով էլ իրադարձությունները զարգանան եւ դրանով է նաեւ պայմանավորված պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման կոշտացումը, սակայն չի բացառում նաեւ, որ այդ սցենարը հենց Պուտինն է գրել, որպեսզի մեկ տարի էլ երկարացնի Փաշինյանի իշխանությունը եւ կորզի այն ամենն, ինչ իրեն հարկավոր է Թուրքիայի հետ գործարքում: Իսկ կոշտությունը թվացյալ է, շիրմա, որպեսզի հակառուսական տրամադրություններ չառաջացնի Հայաստանում:

Անի Սահակյան

դիտվել է 19059 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am