Ուկրաինան հրաժեշտ է տալիս ռուսական կայսրությանը . Պորոշենկո
112 Украина հեռուստաալիքի փոխանցմամբ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան մեկնդմիշտ ցտեսություն կասի ռուսական կայսրությանը: «Ուկրաինան այլևս երբեք չի վերադառնա Խորհրդային Միություն, դա կլինի վերջին հրաժեշտը ռուսական կայսրությանը, մեր երկիրը վերադառնում է Եվրոպական ընտանիք», - ասել է Պորոշենկոն: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից:
