Տիմատին 100 հազար դրամ խաղադրույք է կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա
Ինչպես տեղեկանում ենք «Hookah Place Yerevan»-ի ֆեյսբուքյան ղջից՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի` Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումից առաջ հայտնի ռեփեր Տիմատին աջակցում է մեր ազգային հավաքականին։
Աստղը «Hookah Place Yerevan»-ի՝ efubet բուքմեյքերական ընկերության կետում 100 հազար դրամի խաղադրույք է կատարել Հայաստանի հավաքականի հաղթանակի վրա։
Հիշեցնենք, որ Մոնտենեգրո-Հայաստան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
