Անձրևի մասին շտապ նախազգուշացում
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է,որ Մոսկվայում ամպրոպ և անձրև է սկսվելու, որն ուղեկցվելու է ուժեղ քամիով,այն շարունակվելու է մինչև օրվա վերջը: Այդ մասին ասված է մայրաքաղաքի հարցերով Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության հաղորդագրությունում: «Մոսկվայում 15:00-ից 24:00-ն տեղ-տեղ սպասվում է ամպրոպ և անձրև, քամու ուժգնացում մինչև 15 մետր վայրկյան արագության»,- նախազգուշացրել են ԱԻՆ-ում: Գերատեսչությունում խորհուրդ են տվել քաղաքացիներին այդ ժամանակահատվածում խուսափել գովազդային վահանակներից և անկայուն կառույցներից, ավտոմեքենաները կայանել ավտոտնակներում և ծառերից ու թույլ ամրացված կառույցներից հեռու:
