ԱՄՆ-ն Վրաստանին միջուկային սարքավորում է նվիրել
«Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով գերատեսչության կայքը հայտնում է,որ ԱՄՆ-ն Վրաստանի ՆԳՆ-ին քիմիական, կենսաբանական, ռադիոկատիվ եւ միջուկային սպառնալիքներ հայտնաբերող հատուկ սարքավորում է նվիրել,ով փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Մինդիա Լորթքիփանիձեի եւ ԱՄՆ էներգետիկայի վարչության միջուկային մաքսանենգության հայտնաբերման ու կանխման ստորաբաժանման տարածաշրջանային խորհրդական Սանդրո Վոլսկիի հանդիպման ժամանակ։ Հանդիպման ընթացքում տարբեր սարքավորումներ են ցուցադրվել՝ նման միջադեպերի հետեւանքով սպառնալիքների հայտնաբերման ու չեզոքացման համար։
