Փաշինյանը հերթական «չափալախը» կստանա

Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթից հետո այլեւս հստակ է՝ այս մարդը ոչ բարոյականություն ունի, ոչ սրբություն, ոչ էլ նամուս ու թասիբ: Նա սեփական իշխանությունը պահելու համար կարող է մարդկանց աչքերի մեջ նայելով ստել, մանիպուլացիաներ անել, հորինել պատմություններ եւ վերջապես կատվի նման ցանկացած բարձրությունից ցած նետվելիս կանգնել ոտքերի վրա ու փորձել ամեն ինչի մեղքը բարդել բոլորի վրա, միայն չընդունել, որ ինքը եւս կարող է սխալվել: Նա պատրաստ է ուրանալ սրբություններին, ծնողներին, զավակներին, ամեն մեկին եւ ամեն բան, եթե դա է պահանջում իր անձնական շահը: Օրինակ իր հոգեւոր հոր մասին այսօր գաղտնիք բացեց, պատմելով, որ 2018-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հետ հանդիպմանն ասել է, որ պետք է հողերը տաս: Սպասվում էր, որ առաջին նախագահը, ով ամենաճշգրիտ դիագնոզն է տվել Փաշինյանին՝ անվանելով նրան ազգակործան պատուհաս, պետք է հաջորդ չափալախը տա այս պատուհասին, բայց ոչ նա հարկ չի համարում գլուխ դնել ազգակործան պատուհասի հետ, քանի որ կարծում է ժողովուրդեը երբ էլ լինի, չի ներելու նրան:

Մեղադրանքների տարափ տեղաց նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխին, թե նա տապալել է բանակցությունները եւ պետությունը պատերազմի շեմին կանգնած ժառանգություն թողել, պարզվեց, որ Սերժ Սարգսյանն էլ է անիմաստ համարում պատասխանել Նիկոլ Փաշինյանին <<քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են և հեշտությամբ հասանելի են համացանցում>>: Քոչարյանի գրասենյակն էլ բացառություն չէր: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հյտնեցին, որ միակ զգացողությունը, որն առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր։

Նախկին նախագահներից բացի Քոչարյանը թիրախավորեց նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ասաց, թե վերջինիս նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Մինչդեռ անցած տարվա դեկտեմբերին Փաշինյանը չէր հերքում այդ զգուշացման մասին:

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը» , լրատվամիջոցներին փոխանցել է Գասպարյանը: Մեր տեղեկություններով՝ նա այդ նիստի ձայնագրությունն էլ ունի եւ փոխանցել է ռուսական հատուկ ծառայություններին: Չի բացառվում, որ առաջիկայում հենց Մոսկվայից լսվի պատասխանը եւ Փաշինյանը ստանա հերթական հուժկու հարվածը:

Անի Սահակյան

դիտվել է 9884 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am