ԻՊ-ն հարձակվել է Իրաքի գյուղերից մեկի վրա
«Սինհուա»-ն, վկայակոչելով տեղի պաշտոնյային, հաղորդում է, որ ԻՊ գրոհայինները հարձակվել են Իրաքի գյուղերից մեկի վրա։ Հարձակման հետեւանքով 14 խաղաղ բնակիչ է զոհվել, ներառյալ՝ կանայք եւ երեք երեխաներ։ Դեպքը տեղի է ունեցել Իրաքի Սալահ էդ Դին նահանգի Մսեյլի գյուղում։ Գյուղի վրա 20 գրոհային է հարձակվել։ Փոհրաձգության ընթացքում հինգ ահաբեկիչ է զոհվել։
