Իսրայելի 20 միլիոն դոլար փոխհատուցումը չի հասնում սպանվածների հարազատներին
Hürriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայում սկանդալ է հասունանում. 2010-ի մայիսին Մավի Մարմարա նավի վրա 10 թուրքերի սպանության համար Իսրայելի 20 միլիոն դոլար փոխհատուցումը չի հասնում սպանվածների հարազատներին: Մինչև հիմա կառավարությունը չի կարողանում համաձայնության գալ հարազատների հետ, քանի որ նրանք բոլորը տարբեր չափի գումար են պահանջում,հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունը: Մավի Մարմարայի միջադեպը հայտնի է որպես 2010-ին թուրք-իսրայելական հարաբերությունների կոլապսի պատճառ: Թուրքիան հարաբերությունները կարգավորելու համար որպես նախապայման պահանջել էր պաշտոնական ներողություն, փոխհատուցում սպանվածների ընտանիքներին և այլն:
