Ծաղկաշատում կարկուտի վնասի չափը ճշտելու համար հանձնաժողով կստեղծվի
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 10-ին՝ ժամը 15:04-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 14:38-ից մինչև 14:42-ը կարկուտ է տեղացել Արագածոտնի մարզի Ծաղկաշատ համայնքում: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին և Լոռու փոխմարզպետին: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու նպատակով: Նշված համայնքը չի պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:
