ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարելու.Վիլլիամ Լահու
«ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարելու Աբեկչությունը ՆԱՏՕ-ի համար բարդ հարց է: Ահաբեկչության դեմ ոստիկանություններն են պայքարում, իսկ ՆԱՏՕ-ն քիչ ռեսուրս ունի ահաբեկչության դեմ պայքարում», -«ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Վիլլիամ Լահուն: «Դաշնակիցներին ՆԱՏՕ-ն կարող է օգնել հետախուզական բնույթի տեղեկատվության փոխանակման հարցում: ՆԱՏՕ-ն պայքարի այլ միջոցներ է տեսնում: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տարիներ առաջ սկսեց պայքարել նոր առաջացող անվտանգության մարտահրավերների դեմ և օրակարգում պահում է այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, կիբերանվտանգությունն է»,ընդգծեց ներկայացուցիչը: «ՆԱՏՕ-ն սա անում է, որպեսզի դաշնակիցներին համապատասխան գիտելիքներ տա, տեխնիկապես զինի և մասնագետներ պատրաստի կիբերհանցագործությունների դեմ պայքարելու համար», - ասաց նա:
