Ալիեւի պուրակը՝ իմքայականների ճակատին

Հայաստանում մինչ ավելի է սրվում հետպատերազմական մթնոլորտը եւ բաց նյարդի պես իրեն զգացնել տալիս ամեն քայլափոխին եւ հատկապես գերիների ու անհետ կորացծենրի խնդրի համատեքստում, բայց արիուտես, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, չհայտարարված քարոզարշավ: Հերթական նստաշրջանի մեկնարը խորհրդարանն այսօր ռազմահայրենասիրական պաթոսի բարձր դոզայով կայացավ: Ներքին եւ արտաքին քաղաքական հարթակներում իրենց իմպոտենտությամբ աչքի ընկած ուսապարկերի իշխանությունը այսօր որոշել էր հեռվից մատ թափ տալ իրենց վարչապետի կիրթ գործընկերոջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա՝ օրերս Բբաքվում Արցախյան պատերազմի նվիրված <<պուրակի>> բացման կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը բոցաշունչ ճառեր էին պատրաստել ներքին լսարանի համար, ուզում էին ցույց տալ, որ իրենք այնքան ուժեղ են, որ կարող են Ալիեւի բմբուլները քամուն տալ, ամոթանք ու լուտանք թափել նրա գլխին՝մոռանալով, որ մի քանի օր առաջ իշխանության ամենաբարձր մակարդակով բարեկամության ձեռք էին մեկնում թուրք-ադրբեջանական տանդեմին: Ամոթանք էին տալիս մի մարդու, ում հետ իրենք էլ հավասար պատասխանատվություն են կրում այդ պուրակի ցուցադրության համար, ովքեր գիտակցված մեր հինգ հազարից ավել տղաներին սպանդի են տարել միայն մի բանի համար, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստովանեց իրեն չասին դավաճան: Այդ պուրակը մեծ հաշվով ձեր՝ հեղափոխականներիդ իրական թանգարանն է, սա է ձեր ժառանգությունը, սա է մնալու ձեզանից սերունդներին,իսկ հիմա սոփեստության ժամանակը չէ: Այդ դուք էիք, որ մի քանի օր առաջ ձեր այսօրվա բառերով բնորոշած <մարդատյաց>> Ալիեւի հետ ընկերությանն ու բարեկամությանը կողմ, հիմա քանի որ նախընտրական ժամանակներ են, որոշել եք թերեւս զսպել ձեր էմոցիաները, սրբագրել նախկին խոսքերը, ոմանց մոտ գուցե դա ստացվեց, բայց թրքասիրությամբ աչքի ընկնող Լենա Նազարյանը կրկին փորձեց լղոզել ասելիքը: «Ես չեմ ուզում, որ Ալիեւի հետ մեկտեղ թիրախավորվի տարածաշրջանում խաղաղ ապրելու մեր մեծ ձգտումը։ Եւ ուրեմն՝ ի՞նչ անել, երբ հարեւան երկիրը նվիրագործում է մարդասպանությունն ու այլատյացությունը. Իրավական-քաղաքական գործիքներով ոչ միայն խայտառակ անել գարշելի երեւույթը եւ դրա հեղինակին, այլեւ ի հեճուկս Ալիեւի՝ շարունակել ներդնել անկեղծ ջանքեր՝ տարածաշրջանն անվտանգ դարձնելու համար», ասաց նա: Լենա Նազարյանի խոսքով․ «Այս տարածաշրջանում խաղաղություն պետք է լինի բոլոր ժողովուրդներին՝ ի հեճուկս Ալիեւի, կամ, էլ ավելի լավ՝ առանց Ալիեւի»։
Իշխանական թիմի թիվ մեկ էլեկտրիկ Անդրանիկ Քոչարյանն է, ով ամեն օր մի նոր լրատվամիջոց է <<հոսանքզրկում>> գուժեց Ալիեւի մոտալուտ պարտության մասին
«Բացի ատելություն սերմանելուց՝ Ալիեւն իր ժողովրդին ներշնչում է սին մեծամտություն, ինչը հաղթանակը մսխելու առաջին քայլերն են։ Այդ անհեթեթ պուրակի բացմամբ Ալիեւն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,-ասաց նա ավելացնելով
«Ալիեւը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ եւ միշտ պարտվողներ։ Ամեն անգամ սեփական ժողովրդին բթացնելով՝ մեկ քայլ մոտեցնում է պարտությանը»: Մի անհայտ պատգամավոր Ռիփսիմե Գրիգորյան անուն-ազգանունով մատնեց իշխանության վախերը եւ ամբիոնից սկսեց զառանցել Ռոբերտ Քոչարյանի մասին՝ վերջինիս Պոզներին տված հարցազրույցը ավելի զարհուրելի համարելով, քան ադրբեջանական պուրակը:
Մասնավորապես պատգամավորը ցիտեց Պոզերի հարցը, ով իբր Քոչարյանին հարցրել է, թե ձեր պատմածներից տպավորություն ստացա, որ հայկական կողմն է սադրել պատերազմը.<<Այդ մարդը թուրքական, ադրբեջանական թեզ է առաջ տանում>>: Ի ծնե ապուշներին, ինչ խոսք, անիմաստ է որոշ իրողություններ բացատրել, միեւնույն է նրանք ունակ չեն հասկանալու, ուստի մի խորհուրդ կտանք միայն, ուրիշների աչքի չոփը քննարկելու փոխարեն, խոսեք նախ ձեր գերաններից: Չնայած առանց խոսելու էլ բոլորն են տեսնում, որ այդ պուրակը ձր բոլորի վզից է կախված, դաճված է ձեր ճակատներին ու ոչնչով չեք կարողանալու այն ջնջել ձր վրայից ու ստիպված եք քայլել ահասարսուռ այդ տեսարանների մեղքը շալակած:

Անի Սահակյան

դիտվել է 834 անգամ
Լրահոս
ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ» Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում. Վարդևանյան ՆԱՏՕ-ի երկրներն ակտիվորեն քննարկում են Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրները. Ռյուտե Իրանը փորձում է ստեղծել նախադրյալ տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու համար Իսրայելը հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական նավերին հարվածելու մասին Գարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի ԱՄՆ-ն կարող է չեղարկել իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները․ ԱՄՆ ֆինանսների նախարար ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին Սամվել Կարապետյանին չեն թույլատրել տեսաուղերձ հղել. փաստաբանը հակադարձում է Փաշինյանին Մենք չենք ուզում, որ թշնամանք լինի իրանցիների և քաթարցիների միջև․ Քաթարի վարչապետ Ես Հայ Եկեղեցու եպիսկոպոս եմ, որին պատրաստ եմ ծառայել մինչև վերջին շունչս. Վահան Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am