Կատարի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավոր ամեն բան.Լավրով
TASS-ի փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ բացելով կատարցի գործընկեր Մուհամեդ բեն Աբդել Ռահման էլ Թանիի հետ բանակցությունները,հայտարարել է. «Կատարի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար Մոսկվան պատրաստ է անել հնարավոր ամեն բան: Ռուսաստանը կապ է պահում վերջին ժամանակներում ծավալված իրադարձությունների մասնակիցների հետ։ Այն ամենն, ինչ Ռուսաստանը կկարողանա անել ներգրավված կողմերի համաձայնության, շահագրգռվածության պարագայում, մենք կաշխատենք ձեռնարկել»:
«Մոսկվայում անհանգստանում են ստեղծված իրադրության հետ կապված։ Ելնելով սկզբունքային պատկերացումներից՝ մենք չենք միջամտում ոչ այլ պետությունների ներքին գործերին, ոչ նրանց երկկողմանի հարաբերություններին։ Սակայն մեզ չի կարող ուրախացնել մեր գործընկերների հարաբերությունների վատթարացումը», - ասել է Լավրովը։
