Ինչու հենց Արշակ Կարապետյանը. Փաշինյանը ինչ մեսիջ է հղում

Ապրիլյան պատերազմից հաշված օրեր հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնից թերացման պատճառով հեռացված Արշակ Կարապետյանը կրկին վերադառնում է Գլխավոր շտաբ: Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին նշանակել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում՝ Տիրան Խաչատրյանի փոխարեն: Հիշեցնենք, որ Կարապետյանի գլխավորած հետախուզական վարչությունը թերացել էր իր պարտականություններում, և հայկական կողմը բավարար տեղեկություններ չէր ստացել 2016-ին առ այն, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն լայնամասշտաբ գործողությունների է նախապատրաստվում:

2018 թվականի դեկտեմբերից արդեն Արշակ Կարապետյանը միացավ հեղափոխական թիմին և նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Կկարապետյանը միակ մարդն է, որը Մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանով ստեղծված կայազորում Արշակ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ կայազորի պետի տեղակալ՝ հատուկ հանձնարարությունների գծով : Երկրորդ նախագահի դեմ իր ցուցմունքի համար Փաշինյանը նրան նշանակեց իր խորհրդականի պաշտոնում:
Թե արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ինչ խորհուրդներ է տվել և որ արժանիքի համար է այժմ պաշտոնեական առաջխաղացման արժանանում, հայտնի չէ:
Նիկոլ Փաշինյանը ըստ էության վերջնականապես բանակը տանում է կազմաքանդման եւ այստեղ վերջին ժամանակների նշանակումները կայացվում են ոչ թե րոֆեսիոնալիզմի սկզբունքից, այլ քաղաքական նպատակահարմարության: Արշակ Կարապետյանի նշանակմամբ Նիկոլ Փաշինյանը թերեւս մեսիջ է հղում բոլորին առ այն, որ իր գլխի վրա, ամենաբարձր պաշտոնում կտեղավորի բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իր գլխավոր ախոյան, մրցակից Ռոբերտ Քոչարյանին դեմ դուրս գալ: Սա քայլ է ընդդեմ Քոչարյանի, հանուն Թուրքիայի, որը երազում է հայոց բանակը հիմնահատակ կազմաքանդված տեսնել:
Նշենք, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մարտին ստորագրել էր գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի արձակուրդի հրամանը, և երբ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքից ազատել է Խաչատրյանին, վերջինս արձակուրդում էր։
Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատ արձակելու որոշումը նախագահը կայացրել է փետրվարի 24-ին ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։ Աշխատանքից ազատվելու պատճառը գեներալ-լեյտենանտի արձագանքն էր Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Իսկանդերի» հրթիռը մարտական գործողությունների ժամանակ պայթել է 10 տոկոսով:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի։

Անի Սահակյան

դիտվել է 1306 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am