Այս պահին ով ում հետ է բանակցում. ով ում հետ կմասնակցի ընտրություններին

Արտահերթ ընտրություններին մոտ երկու ամիս մնաց, քաղաքական դաշտում ակտտիվ վերադասավորումներ են, բանակցություններ, թե ով ում հետ կարող է մասնակցել հունիսի 20-ի համար հայտարարված ընտրությունների մասին: Իշխանական դաշտում գրեթե ամեն ինչ պարզ է, Նիկոլ Փաշինյանը միանձնյա ցուցակ է գրում եւ թերեւս որեւէ ուժի հետ դաշինք չի կազմի, փոխարենը իր արբանյակ ուժերին կօգնի, որպեսզի մասնակցեն ընտրություններին ու եթե անգամ չանցնեն խորհրդարան, այդ փոշիացրած ձայները համաձայն օրենքի կգումարվեն իր ստացած տոկոսներին: Նիկոլ Փաշինյանը փորձել է ՀԱԿ-ի հետ բանակցել, սակայն նրան ուղարկել են իր արժանի տեղը:

Իշխանության աջակից, հինգերորդ թուրքական շարասյան ներկայացուցիչների շրջանում եւս միավորում է ընթանում: Արման Բաբաջանյանի, Լեւոն Շիրինյանի կուսակցությունները, չի բացառվում Քաղաքացու որոշում եւ Հանրապետություն կուսակցությունը համատեղ դաշինքով մասնակցեն, չնայած տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանը միայնակ է ուզում մասնակցել:
Բարդ գործընթացներ են ընթանում ընդդիմադիր դաշտում եւ այս պահի դրությամբ խոշոր միավորումներ դեռեւս չեն ձեւավորվել:

Միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ մրցակիցը լինելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այս պահի դրությամբ երկու ուժի հետ է համաձայնել գնալ ընտրության, բնականաբար Դաշնակցության, եւ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հիմնադրած Վերածնված Հայաստան կուսակցության: Քոչարյանի ցուցակում կլինեն Կարեն Ճշմարիտյանը, Արմեն Գեւորգյանը , Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արփինեն Հովհաննիսյան, Էլինար Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Վահե Հովհաննիսյանը, Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Հակոբյանը, Գևորգ Պետրոսյանը, Ռուբեն Մելքոնյանը եւ այլք:

Չնայած Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ուժեր հրապարակային մերժում են ընտրությունները, բայց մեծ մասը ջանում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրա գլխավորած ցուցակով ընտրությունների գնա: Չի բացառվում, որ Արթուր Ղազինյանին եւս ընդգրկվեց ցուցակ: Նման ցանկություն ունեն Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Գառնիկ Իսագուլյանը եւ ուրիշներ, բայց Ռոբերտ Քոչարյանը կողմ չէ մեծ դաշինքի եւ ուզում է իր ուժերով փորձել պայքարը:

Մյուս կողմից վերջին երեք անունները քննարկում են միավորման մասին, մասնավորապես , նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությամբ փորձ է արվում մեծ ճակատ ձեւավորել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Բանակցություններ կան Վազգեն Մանուկյանի, ՀԱԿ-ի, նույնիսկ Արթուր Վանեցյանի հետ, եւ եթե որոշ ուժերի չհաջողվեց Քոչարյանի հովանու ներքո գնալ ընտրությունների , ապա չի բացառվում, որ այս ճակատում բոլորը տեղավորվեն: Ծանր կացության մեջ է Հանրապետականը: Սերժ Սարգսյանը չի ցանկանում մասնակցել՝ հասկանալով, որ ինքը չի լինելու ընդդիմության առաջնորդը, հակված է իր կուսակցության առանցքային դեմքերին տեղավորել մեկի ցուցակ, նրան էլ աջակցել: Բայց ՀՀԿ ակտիվը դեմ է նման սցենարին: Դեռեւս չկա որոշում:

Նկատենք, որ ընդդիմության նման միավորման ֆոնին ակնհայտորեն նվազում է Գագիկ Ծառուկյանի շանսերը, նա կարծում է, որ պետք է միայնակ մասնակցել ընտրություններին, սակայն պարզ է, որ ինքը չի լինելու արմատական ընդդիմության դրոշակակիրը, իսկ երրորդ ուժ՝ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն եւս չի կարող դառնալ՝ նկատի ունենալով քաղաքական անցյալը: Սակայն այս ամենը խիստ նախնական է եւ հնարավոր է քաղաքական ուժերի վերադասավորումները էականորեն շրջադարձ ապրեն:

Անի Սահակյան

դիտվել է 3005 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am