Որոշողը վարչապետի փեսան է, նա արտոնյալ է
Ժողովուրդ թերթը գրում է, որ էներգետիկայի նախարարությունում որոշումների կայացման հարցում վճռորոշը ոչ թե նախարարի, այլ փոխնախարար Հայկ Հարությունյանի կարծիքն է, որը վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: Ըստ թերթի, վարչապետի փեսան լինելու շնորհիվ Հայկ Հարությունյանը Հայաստանում ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է: Ժողովուրդը գրում է նաեւ, որ Հայկ Հարությունյանը շատ է սիրում ճամփորդել՝ աշխատանքային գործուղումների առիթով: Թերթի հրապարակման համաձայն, միայն մայիս ամսին Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ՝ Ֆիլիպիններ, Գերմանիա, Թուրքմենստան, Վրաստան, Ֆրանսիա: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
