Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սեփական Ծառուկյան-2 են կերտում

Նիկոլ Փաշինյանը, ով կապիտուլացիոն փաստաթուղթը ստորագրելիս գերիների հարցը հպանցիկ կետով է վավերացրել, ոչ ժամկետներ է հստակեցրել, ոչ որեւէ նախապայման, որ ասենք մեր գերիների վերադարձից հետո միայն հակառակորդ կողմին կհանձնի դիցուք տարածնքերից մեկը, կամ՝ նոյեմբերի 9-ից հետո չապահովեց իր քաղաքացիների անվտանգությունը, չտեղեկացրեց պատկան մարմիններին, թե ինչ է խոսել ու պայմանավորվել Ալիեւի հետ, արդյունքում մեր տասնյակ տղաներ խաղաղ պայմաններում գերի ընկան ադրբեջանցիներին եւ այսօր իր կիրթ գործընկերը նրանց հանցագործներ է հռչակել, այսօր ինչ-ինչ ճանապարհներով սկսել է իր կողմը քաշել անհետ կորածների եւ գերիների ծնողներին ու հարազատներին: Այս մարդիկ էլ միգուցե վշտից մթագնած, ոմանք մի գուցե այլ շարժառիթներով փոխանակ պահանջատեր լինեն իրենց զավակների դահիճի եւ թիվ մեկ պատասխանատուի նկատմամբ, նախկինների ուղղությամբ են քննադատության սլաքներն ուղղում ու բողոքի ցույցերի ժամանակ հարձակվում հականիլոլական լրատվամիջոցների վրա՝ ակնհայտորեն ցույց տալով, որ կառավարվում են ինչ որ կենտրոններից, հատուկ նպատակով:
Այս կեղտոտ խաղում Նիկոլ Փաշինյանին աջակցում է նորաթուխ, բայց իրեն թունդ ընդդիմադիր գործիչ հռչակած, Երրորդ ուժով քաղաքական ասպարեզ մտած Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը։ Այսօր նա մի խումբ ծնողների ուղղորդել էր դեպի կառավարության շենք, որ հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո էլ անկեղծացել է, թե կառավարությունից են իրեն խնդրել, որ ծնողների հետ բանակցի եւ հանդիպում կազմակերպեն կառավարությունում: Այդ ինչու եւ ինչպես Դվինի Արտակը ստանձնեց այսպես կոչված միջնորդական առաքելություն, ինքը՝ նորթաթուխ քաղգործիչն ասել է, թե ծնողներից շատերի հետ իր ունեցած հարաբերություններով ու կապերով, իբր պատերազմից հետո առաջին իսկ օրվանից ինքը եղել է այդ ծնողների կողքին եւ փորձել է աջակցել շատերին:

Դվինի Արտակը, նաեւ քննադատել է Նիկոլ Փաշինյանին ու իշխանությություններին, փորձելով հերքել, թե իշխանության հետ <պասերով> է խաղում, բայց փաստը, որ իշխանությունը նրա օգնությանն է ապավինել, ոչ այլ ուժերի, որոնք ոչ պակաս, միգուցե ավելի շատ են հետաքրքրված անհետ կորածների ու գերիների հարցերով, բայց դրանից քաղաքական դիվիդենտներ չեն փորձում շահել, հարցը չեն օգտագործում փիառ նպատակներով :

Միգուցե Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Դվինի Արտակից, իրապես, փորձում են երրորդ ուժ կերտել, որպեսզի իշխանություններին մերժող, նախկիններից զզվող մարդկանց ստվար զանգվածներին ուղղորդեն դեպի այս նորաթուխ գործիչը՝ նրանից կերտելով Գագիկ Ծառուկյան-2, ով կարող է ֆինանսական կապիտալը քաղաքականի վերածել եւ ապագայում ներքաղաքական գործընթացներում, ինչպես այսօր Ծառուկյանն է, բուֆերի դերակատարում ստանձնել: Հատկապես, որ մամուլում եղան տեղեկություններ, որ Արտակ Թովմասյանն ու վարչապետի տիկինը մտերիմ հարաբերություններ ունեն, միգուցե այսօր այդ հարաբերություններն ի նպաստ սեփական երկուստեք բարեկեցությանն են փորձում ծառայեցնել: Դրանից որը կլինի երկրի շահը, դժվար է ասել:

Անի Սահակյան

դիտվել է 6882 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am