Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Բաքու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին կայցելի Բաքու։ Նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։
Բելառուսի եւ Ադրբեջանի նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերություններին եւ բելառուսա-ադրբեջանական հարաբերություններում ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր։
