Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանը կստանա միլիոնից ավել «Սպուտնիկ V»-ի դեղաչափ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ անելու համար։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին “Россия-1”-ով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա «Սպուտնիկ V»։ Այսօր ամբողջ աշխարհում «Սպուտնիկ V» պատվաստանյութի վարկանիշը բարձրանում է. ՀՀ-ում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում այդ պատվաստանյութին»,- ասել է նա։
Փաշինյանը նաև հավելել է, որ շատ գոհ է Մոսկվայում ապրիլի 7-ին Պուտինի հետ անցկացրած բանակցություններից։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը