Հիվանդ կնոջ որովայնում սավան մոռացած հայ բժշկուհին 2․5 տարի չի կարողանա բժշկությամբ զբաղվել
Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը Մարիամ Առաքելյանին և Գալինա Շլոմինին երկու տարով արգելել է բժշկական գործունեություն ծավալել, ինչով գրեթե խաչ է քաշել բժիշկների կարիերայի վրա ծննդկանի որովայնում սավան մոռանալու համար: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն:Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն, մեկուկես ամիս առաջ Յուլիան հերթական վիրահատությանն էր ենթարկվել աղիներից կպումների հեռացման համար։ Առայսօր նա վերականգնում է անցնում անհաջող կեսարյան հատումից հետո, որը նրան արել էին 2015-ի նոյեմբերին Սանկտ Պետերբուրգյան առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցում։ Գրեթե երկու տարի առաջ բժիշկներն ընդունել են ծնունդը, երեխան առողջ է ծնվել, սակայն Սելինան իրեն շատ վատ է զգացել: Կեսարյան հատումից հետո որովայնը չի փոքրացել, հիվանդը սուր ցավեր է ունեցել: Բժիշկները շտապել են նրան դուրս գրել՝ նորաթուխ մայրիկի վիճակը գնահատելով բավարար: Սակայն արդեն 24 օր անց ծննդկանը նորից հայտնվել է հիվանդանոցում, բայց հիմա արդեն Ռազմաբժշկական ակադեմիայում։ Բժիշկները նրա որովայնային խոռոչում գտել են 117/84 սմ չափերով սավան։
