Ախալքալաքում գազի պայթյունից 2 հայ է տուժել
Վրաստանի Ախալքալաք քաղաքում հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը բարձրահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու հայ է վիրավորվել: Տեղական լրատվամիջոցների խոսքով պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով: Տուժել են Սերգեյ և Սվետլանա Ավետիսյանները, ում տանն էլ տեղի է ունեցել պայթյունը: Տուժածների վիճակը գնահատվում է կայուն: Պայթյունի ալիքը տանից դուրս է շպրտել Սերգե Ավետիսյանին և կոտրել հարևան տան բոլոր պատուհանները: Բնակարանը 1-ին հարկում է եղել:
