«Բենզինի շշերը բերեք». ժամանել է ՀՀ ոստիկանապետը
Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակ է: Անհայտ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվեց, որ ոչ մի գերի չի վերադարձել Ադրբեջանից:
Իրավիճակն այնքան թեժացավ, որ ծնողներից մեկը բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց, սակայն այն արագ մաքրեցին:
Դրանից հետո ևս ծնողներն ասում էին՝ բենզինի շշերը բերեք լցնենք: Նրանք պահանջում են, որ նախարարը կամ ԳՇ պետը իրենք իջնեն ու ներքևում հանդիպեն բոլորի հետ:
Այստեղ է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով մոտ 10 րոպե խոսել է անհետ կորածների ծնողների հետ:
