Փհենյանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում իրականացնել
«ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Rodong Sinmun հյուսիսկորեական պարբերականին գրում է, որ Փհենյանը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկում իրականացնել։ «Փհենյանի իրականացրած ռազմավարական սպառազինությունների հաջողված փորձարկումների շարքը ցույց տվեց, որ մոտ է ժամանակը, երբ ԿԺԴՀ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կարձակի»,- գրել է պարբերականը; Rodong Sinmun-ը կարծում է, որ Վաշինգտոնը «չի համարձակվի պատերազմ սկսել միջուկային զենքի եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տիրապետող երկրի հետ»։
