Նիկոլ Փաշինյանն անարգում է հերոսների հիշատակն ու պարգեւատրում դասալիքներին

Հայաստանի կառավարությունը վերջին նիստում հաստատեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագիծը եւ այն կներկայացնի ԱԺ: Կասկածից վեր է, որ ուսապարկների մեծամասնությունը կողմ է քվեարկելու: Որոշումն ընդունելիս Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սա քաղաքական որոշում է, փորձ է՝ նոր փուլ, նոր էջ բացելու համար», հիշեց, որ նախորդ իշխանություններն էլ են նման բան արել, բայց ըստ Փաշինյանի, ցանկալի արդյունք չի ստացվել: Իրականում նախկինը՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն էր, որը նոր ընդունված նախագծից տարբերվում էր մի էական դրույթով, որ բանակից խուսափած քաղաքացիները տուգանք էին վճարում, նոր ազատվում քրեական հետապնդումից, հիմա պարզապես կազատվեն՝ առանց տուգանքի: Պարզապես պետք է մինչեւ այս տարվա վերջ անձամբ ներկայանան իրավապահներին եւ կարգավորեն փաստաթղթային հարցերը:
Տարիներ շարունակ հազարավոր երիտասարդ է հնարավորություն ստացել ազատ գալ-գնալ Հայաստան, տարբեր տարիներին տուգանքի չափը եղել է տարբեր՝ 1.5-3 մլն դրամի չափով, պետբյուջե է մուծվել է տասնյակ միլիոններով գումար եւ կարծես թե ոչ ոք չի դժգոհել օրենքից, մարդիկ դժգոհ էին, երբ որոշվեց չերկարացնել օրենքի գործողության ժամկետը:
2019 թվականից իշխանությունը օրակարգ էր բերել այս նախագիծը, տարբեր քննարկումներ կային, որ այլեւս չի կարելի երկարացնել ժամկետը, 2020 թվականի սեպտեմբերին առաջարկեցին բանակից խուսափածներին քրեական պատասխանատվությունից ազատելու տուգանք սահմանել մոտ 5 միլիոն դրամ: Եւ ահա, այսօր, կրկին փոխել են մտադրությունները, հասկանալի է, որ որոշումը, այո, քաղաքական է, եթե կուզեք՝ նախընտրական, Արցախը թուրքին հանձնելուց, հազարավոր երիտասարդների կյանքեր մատաղ անելուց հետո Նիկոլ Փաշինյանին ոչ բանակ է պետք, ոչ էլ բանակից խուսափածների նկատմամբ սահմանված տույժ-տուգանքից գանձված գումարները: Նրա իշխանությունն այսպիսով անարգում է նաեւ մեր զոհերի հիշատակը, ովքեր ի տարբերություն դասալիքների գնացել են ծառայելու եւ իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի: Ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության տասնյակ հարյուրավոր դասալիքների պես խուսափել են ծառայությունից: Բայց
Նիկոլ Փաշինյանին մեկ բան է հետաքրքրում՝ վերարտադրել իր իշխանությունը, իսկ այս որոշումն ընդունելիս կասկած չկա, որ նաեւ ժամկետ կսահմանեն, որպեսզի դիցուք մինչեւ հունիսի վերջ պետք է բոլոր դասալիքները վերադառնան ու լուծեն իրենց փաստաթղթային հարցերը: Իսկ այդպիսիք, կասկած չկա, որ իրենց շնորհակալությունը կհայտնեն մասնակցելով ընտրություններին եւ քվեարկելով իշխանության օգտին:
Սակայն իշխանությունը հաշվի չի առել մի կարեւոր հանգամանք, որի մասին իրավաբաններն արդեն իսկ խոսում են : Մասնավորապես Սահմանադրության 72-րդ՝<<Հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը>> հոդվածում հստակ նշված է. արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ: Բանակից խուսափելու դիմաց տուգանք վճարել եւ չդատելու փոխարեն պարզապես չդատելը պատիժը մեղմացնող օրենք է եւ ուրեմն պիտի տարածվի 2004-ից այսկողմ տուգանք վճարած եւ քրեական հետապնդումից ազատված բոլոր երիտասարդների վրա, այսինքն նրանք բոլորը պետությունից կարող են պահանջել իրենց վճարած գումարները:

Անի Սահակյան

դիտվել է 1346 անգամ
Լրահոս
«Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ Մենք մեր խաչը չենք հանելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր Ռուբեն Մխիթարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am