Որ դատավորը կքննի «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը
«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս գործը ևս մակագրվել է նույն դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Դատական առաջին նիստի օր դեռ չի նշանակվել: Հիշեցնենք, «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի անջատված մասով գործը նույնպես քննում է Գաբրիելյանը: Նշենք, որ այս խմբի մեջ են մտնում Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Գևորգ Իրիցյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը (Դեդ), Սերգեյ Կյուրեղյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
