Թրքահպատակ նիկոլ փաշինն ու նրա կլոնը՝ ադրբեջանական դրոշի տակ

Թրքահպատակ նիկոլ փաշինն, իրեն, իհարկե, հրաշալի է զգում. չէ՞ որ նա իրականացրել ու շարունակում է իրագործել իր ադրբեջանաթուրքական տերերի ծրագրերը, կատարել ու գերակատարում է Հայաստանի ու Արցախի վերացման բոլոր հանձնառությունները: Այդ գործում նրա հուսալի հենարաններից մեկը Արցախի ֆինանսատնտեսական հոսքերը 11 տարի ներծծած, ապա արագորեն «թավշակաշի» հագած, մի խոսքով՝ նիկոլ փաշինի ստեփանակերտյան կլոն-կրկնօրինակի դերը կատարող արայիկ հարությունյանն է:

Սրանց հակահայ ծրագրերի շառավիղներից մեկն էլ Արցախի բեկորներն է՛լ ավելի կտրտելն է՝ թշնամուն չհանձնված բնակավայրերում այսպես կոչված՝ «ադրբեջանական համայնքի» հաստատվելու հնարավորություն տալով: Դե, թշնամին էլ, բնականաբար, ունենալով նման գործընկերներ, ինչպիսին են նիկոլ փաշինն ու նրա ստեփանակերտյան կլոն արայիկ հարությունյանը, է՛լ ավելի գրգռված ախորժակով է վրա տալիս:

Ահավասիկ՝ մի թարմ նմուշ: Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար, ի դեպ, ադրբեջանական խորհրդարանի ու ԵԽԽՎ-ում նաև ներկայացված պատգամավոր Թուրալ Գյանջալիևն օրերս հայտարարել է, թե առաջիկայում իրենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրենց գրասենյակն են բացելու, իսկ հիմա գրասենյակի համար հարմար կառույց են փնտրում:

Թե ասա՝ ինչո՞ւ էլ փնտրում են: Վերջին հաշվով, նիկոլ փաշինի կլոն արայիկ հարությունյանը կարող է իր աշխատասենյակը զիջել «ադրբեջանական համայնքի ղեկավարին», նրա նմանը նույնիսկ իր աշխատասենյակի գլխին ադրբեջանական դրոշը կհանդուրժի: Ինքն էր, չէ՞, ակնարկներով ասում, թե բա ծանր որոշումներ են սպասվում: Դե, նա կոֆե էլ կխմի...

Ճիշտ է, երբ այդ թուրգութի, թե թուրալի գրառումը տարածվեց, նիկոլ փաշինի ստեփանակերտյան կլոնը ինչ-որ ձայներ արձակեց: Ավելի ճիշտ, նրա մամուլի խոսնակը հայտարարեց, թե դա ադրբեջանական կողմի հերթական հիվանդագին ցանկությունն է, որը ներկայացնում են որպես իրականություն և, որ «նրանք չեն կարող ոչ միայն գրասենյակ ունենալ Ստեփանակերտում, այլ նույնիսկ այցելել Ստեփանակերտ: Դրա փոխարեն թող մտածեն մեր բռնազավթված տարածքների վերադարձի մասին, որպեսզի հնարավոր լինի խոսել հակամարտության կարգավորման իրական հեռանկարների վերաբերյալ»:

Ասել է, թե նման բան չկա, մի բան էլ՝ «իշտահներիդ՝ քացախ»:

Սիրուն է գրված: Բայց ամենևին համոզիչ չէ: Այն պարզ պատճառով համոզիչ չէ, որ «տարօրինակ պատերազմի» ընթացքում նույն նիկոլ փաշինի ստեփանակերտյան կլոնը հաղթական ու հոխորտալից ելույթներ էր ունենում, թշնամու օդանավակայան-բան էին ֆոտոշոփով հօդս ցնդեցնում, յեսիմինչեր էին զգետնում և այլն, բայց հանրագումարում պարզվեց, որ այդ ամենը սուտ էր, խաբեություն, հայությանը համատարած մոլորության մեջ գցելու խարդավանք և այլն և այսպես շարունակ: Սրանք, ախր, այնքան են ստել, որ հիմա եթե ասեն, որ «մածունն սպիտակ» է, ակամայից կկասկածես, որ դա այդպես է:

Հիմա էլ ասում են, թե թուրք-ադրբեջանցին գրասենյակի մասին հայտարարությամբ ձգտում է ցանկալին իրականության տեղ մատուցել...

Հնարավոր է, որ թշնամու մտադրությունը հենց դա է, բայց մինչև հիմա «ցանակալին իրականության տեղ» մատուցողը եղել են նիկոլ փաշինը, արայիկ հարությունյանը, նրանց արծրունատիպ մանկլավիկները, ու այդ ամենը արել են հազարավոր հայ զինվորների ու զինվորականների կյանքի գնով, Արցախի տարածքների շուրջ 70-75 տոկոսը թշնամուն նվիրելու գնով:

Հիմա էլ, տեսեք-տեսեք՝ «բռնազավթված տարածքների վերադարձից» են խոսում:

Լսիր, եթե իսկապես ուզում ես «բռնազավթված տարածքները վերադարձնել», սկզբի համար ինքնակամ հեռացիր զավթածդ իշխանությունից և ինքնավերացիր մեր իրականությունից՝ զբաղեցնելով միակ արժանի տեղը՝ բանտային մենախուցը, որպես ազգի ու պետության դեմ գործված աններելի ոճիրի հանցակից: Հա, էն քո շեֆ տիրոջը՝ «հոգեխանգարվածին» էլ կարող ես հետդ վերցնել: Մինչև դուք՝ դավաճան-կլոններով ու արնախում-կլոուններով չվերանաք, հայությունը, լինի Երևանում, թե Ստեփանակերտում, փրկվելու շանս չի ունենալու:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1147 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am