Ռոբսոնը խիստ վրդովված է. Էս ինչ բեսպրեդել ա Երևանում
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Սոչի քաղաքում հայտնի հեղինակություն, գործարար Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) խիստ վրդովված է այն փաստից, որ իր սանիկ Դոն Պիպոյի դեմ Հայաստանում մահափորձ է նախապատրաստվել։
Նա օրերս Երևանում էր, եկել էր մասնակցելու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աղջկա հարսանիքին։ Կիրակի օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում, Սամվել Կարապետյանի և մի քանի այլ գործարարների ու հայտնի դեմքերի ներկայությամբ, դժգոհել էր՝ ասելով. «Էս ինչ բեսպրեդել ա Երևանում, ինչպես են համարձակվել ձեռք բարձրացնել իմ սանիկ Դոն Պիպոյի վրա...»։
