ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը նախադեպ է ԵԱՀԿ-ի համար. որոշակի հնարավորություններ կարող է կորցնել
«Քաղաքական երկխոսության համատեքստում և հասարակության շրջանում տեսնում ենք, որ Արցախյան հակամարտության լուծման ցանկությունն ավելանում է», - «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ «Կովկասի Ինստիտուտի կազմակերպած՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ երեկ հայտարարել է ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Նա մատնանշել է, որ «ստատուս քվո»-ի պահպանումը չափազանց թանկ է նստում կողմերի վրա: «Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը տարածաշրջանում անվտանգություն ապահովելու ուղղությամբ», - հավելել է դեսպանը: ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերն էլ իր հերթին է մատնանշել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը. «Այդ փաստ նախադեպ է ԵԱՀԿ-ի համար առ այն, որ վերջինս որոշակի հնարավորություններ կարող է կորցնել»:
