Կրեմլի ապտակը Նիկոլին և մեսիջը հայ ժողովրդին

Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և գոյությունն այժմ 100 տոկոսով կախված են Ռուսաստանից։ Ահա այսպիսի պատկեր ստացանք «արևմտամետ» ուժերի իշխանության օրոք։

Հայկական բանակը գործնականում ոչնչացված է, Արցախում ամեն ինչ կախված է Մուրադովի փռշտոցից։

Հայաստանում գործող թուրքական 5–րդ շարասյունը դեռ չի հանգստացել։ Սրանց նպատակը գերտերությունների աշխարհաքաղաքական պայքարում Հայաստանն ու Արցախը զոհաբերելն է, ինչ է թե Ռուսաստանին վատ լինի։

Իրավիճակի պարադոքսալությունն այն է, որ հակառուսական քարոզով արևմտաթուրքական ուժերին տարիներ շարունակ սպասարկած, Հայաստանը ԵԱՏՄ–ից հանելու առաջարկով հանդես եկած, ՀԱՊԿ–ին «մարտի 1»–ի շինծու գործով վարկաբեկած Նիկոլն այժմ լիզում է Կրեմլի պատերը, որպեսզի փրկի սեփական կաշին։ Նիկոլը փորձում է արցունքներով համոզել Մոսկվային, որ խելքի է եկել, որ ռուսատյացից դարձել է ռուսահպատակ, որ պատրաստ է կապել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոշիկների քուղերը։ Բայց Մոսկվայում Նիկոլի արցունքներին չեն հավատում, քանզի կա «դասակարգային» հակասություն և հայտնի է, որ Նիկոլը պաթոլոգիկ ստախոս է։

Ժեստերի լեզվի ու արարողակարգային նրբությունների սիրահար Կրեմլն իր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին հրամցրեց ցուցադրաբար։ Նրա մոսկովյան այցից առաջ ռուսական գլխավոր՝ առաջին ալիքով և այդ ալիքի գլխավոր դեմքին հյուրընկալվեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանից Պոզների վերցրած հարցազրույցը Նիկոլի մոսկովյան այցից առաջ յուրօրինակ ապտակ էր Նիկոլին և մեսիջ հայ ժողովրդին։ Եթե սրան ավելացնենք նաև այն, որ Հայաստանում գտնվող ռուսական բոլոր առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ Քոչարյանի ասուլիսը լայնորեն լուսաբանվեց ՌԴ-ում, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Պուտինը չի թաքցրել և չի թաքցնում, թե ում է տեսնում Հայաստանում որպես գործընկեր և իրական ռազմավարական հարաբերություններ կառուցող դաշնակից պետության ղեկավար։ Պատահական չէ, որ ՀՀ գործող ղեկավարի այցից առաջ զրուցել են Պուտինն ու Քոչարյանը։ ՌԴ նախագահի մամլո խոսնակը նշել է, որ այդ շփումները կրում են պարբերական բնույթ և ներառում են ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կյանքին վերաբերող հարցերը։

Պուտինյան Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ սա աննախադեպ է։ Հետսովետական տարածքում Կրեմլը, ի տարբերություն Արևմուտքի, աշխատում է բացառապես իշխանությունների հետ և ընդգծված ձևով դիստանցավորվում ընդդիմությունից։ Հայաստանի դեպքում այդ կանոնը խախտվել է։ Պուտինը երկու սուբյեկտի հետ է շփվում․ Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես ՀՀ վարչապետ, այսինքն՝ ի պաշտոնե, և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ որպես ընդդիմության առաջնորդ, որպես իր ընկեր, որպես «դասակարգային» վստահելի գործընկեր։

Հայաստանի շահերն ու կենսական խնդիրների լուծումը ՌԴ–ի հետ է, իսկ այդ երկրի հետ ունիսոն հարաբերություններ ու լիակատար վստահություն հնարավոր է շատ արագ կառուցել Ռոբերտ Քոչարյանի միջոցով։ Այս պահին ուրիշ տարբերակ չկա։ Լավ է դա, թե ոչ, այլ՝ սխոլաստիկ բնույթի խոսակցություն է։ Գործնական քաղաքականությունը շատ կոնկրետ պահանջներ է դնում ու կոնկրետ լուծումներ պահանջում։ Այնպես որ հայ ժողովուրդը պետք է օգտագործի իր հնարավորությունները և շանսը, որ հետո չբողոքենք չար բախտից և մուննաթ չգանք այլ երկրների վրա։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 13227 անգամ
Լրահոս
Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am