Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց

018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ամենից աղմկահարույց՝ սահմանադրական կարգի տապալման, կամ այսպես ասած՝ «Մարտի 1-ի» գործը այսօր՝ 2021թ. ապրիլի 6-ին փլուզվեց. ՀՀ առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը՝ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու վերաբերյալ, դադարեցրեց քրեական հետապնդումն այդ հոդվածով մեղադրվող 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, արդարացրեց նրանց եւ գործի վարույթը կարճեց։

Սրանով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանի եռամյա իշխանության նոր փուլ սկսվեց. Փաշինյանն իր 2018թվականի նախընտրական քարոզչությունը գրեթե ամբողջությամբ կառուցել էր «Մարտի 1-ի» գործով հիմնական մեղադրյալների, մասնավորապես, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ատելության գեներացման, նրան «Մարտի 1-ի» գլխավոր պատասխանատու կարգելու եւ պատասխանատվության ենթարկելու խոստումների վրա։ Ավելին, այս տարիների ընթացքում իր կառավարության բոլոր մեծ բացթողումների բացասական հասարակական արձագանքը չեզոքացնելու համար Փաշինյանն ամեն անգամ խաղարկել է «Մարտի 1-ի» գործի խաղաքարտը եւ շահարկել այն։ Իսկ բոլորովին վերջերս Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործով սպանությունների ֆոնը բացահայտված է։

Անցած երեք տարիների ընթացքում, Ռոբերտ Քոչարյանը շուրջ 500 օր անցկացրեց ազատազրկման մեջ. իր փաստաբանները բազմաթիվ անգամ դատարանին միջնորդում էին, փոխել իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, հաշվի առնելով, որ Քոչարյանը քրեական գործից թաքնվելու նպատակ չունի, ինչն ապացուցել է քրեական գործի հարուցումից հետո արտերկրից Հայաստան վերադառնալով եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալով։

Այս ընթացքում, երկրորդ նախագահի խափանման միջոց՝ կալանքը փոխելու համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի այն ժամանակվա գործող նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը բավարարվել էր, սակայն կարճ ժամանակ անց, վերաքննիչ դատարանի վրա ահռելի ճնշումներից հետո, կրկին վերադարձվել էր կալանքի։ Տարբեր ատյանների դատարաններ մերժում էին փաստաբանների բազմաթիվ միջնորդություններ, փոփոխելու խափանման միջոցը, ազատ արձակել գրավով, երաշխավորագրերով, այդ ամենը փաստարկելով և հիմնավորելով, սակայն մեծամասամբ այդ միջնորդությունները մերժվում էին։ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում 3 անգամ տարբեր ատյանի դատարանների որոշմամբ ազատ է արձակվել, ու չնայած նրա որ չէր խախտում կանոնակարգերն, դատախազներն կրկին կալանավորելու միջնորդություններ էին ներկայացնում և արդեն այլ դատավորներ բավարարում էին։

Քոչարյանին «նստեցնելու» մոլուցքով, Հայաստանի հեղափոխական իշխանությունները, մասնավորապես վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ դիմել են օրենքի կոպտագույն խախտումների, որոնք արժանացել են հանրության, մասնագիտական, հասարակական և քաղաքական շրջանակների կողմից խիստ քննադատության, սակայն ապարդյուն՝ իշխանությունները ամեն բան անում էին իրենց նպատակին հասնելու համար։ 2018 թվականի սեպտեմբերին համացանցում հայտնվեց այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում հստակ երեւում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նույն գործով մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումը պատվեր է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ որ խնդիր է դրված նրանց ամեն գնով կալանավորելու։ Երբ երկրորդ անգամ նախագահ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց, Փաշինյանը, լինելով երկրի վարչապետ, կազմակերպեց դատարանների շրջափակում, Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսեցին հետապնդումներ, հրապարակային սպառնալիքներ էին հնչում դատավորի հասցեին, անգամ պաշտոնատար անձանց կողմից։ Պաշտպանական խումբը և Քոչարյանին ազատ արձակած դատավորը, ի սկզբանէ խնդիր տեսան քրեական գործի հիմքում դրված օրենքի սահմանադրականության առումով, և դիմեցին Սահմանադրական դատարան, վարչապետ Փաշինյանը ձեռնարկեց Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության մի քանի անհաջող փորձ, նախաձեռնեց բյուջեի համար ծախսատար սահմանադրական հանրաքվե անցկացնել և Սահմանադրության հոդված փոխելու ճանապարհով, որը սակայն ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ի վերջո, շրջանցելով օրենսդրության մի քանի պահանջներ՝ Փաշինյանը Հրայր Թովմասյանին հեռացրեց ՍԴ նախագահի պաշտոնից եւ բարձր դատարան մտցրեց իր համար ցանկալի մի քանի դատավորների։

Այս ամբողջ գործընթացի ժամանակ բազմաթիվ հասրակական և քաղաքական գործիչներ, տեղի և արտերկրի իրավաբաններ, իրավապաշտպաններ ահազանգել են, որ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը ակնհայտ քաղաքական է, եւ ՍԴ կազմը փոխելու միակ նպատակն իշխանությունների համար ցանկալի որոշումներ ստանալն է, և հատկապես այդ գործով։ Բայց նույնիսկ իր համար ցանկալի ՍԴ կազմով Փաշինյանը չկարողացավ որոշման իր համար ցանկալի ելք ապահովել, ըստ երևույթի, այն պատճառով որ ՍԴ նորացված կազմն, անգամ, պատրաստ չէր, Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ կարծիքներին հակառակ որոշում տալ, միայն այն բանի համար որովհետև վարչապետ Փաշինյանն է այդպես ուզում: Այս երեք տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ փորձությունների միջով անցավ, ընդհուպ խայտառակ պարտության և հազարավոր զոհերով պատերազմ, ու այս ամենի զուգահեռ հիմնական քաղաքական հակառակորդ էր իշխանությունը դիտարկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց ի վեր, կատաղի պայքար մղելով և նպատակ ունենալով ցանկացած ճանապարհով Քոչարյանին չեզոքացնելու քաղաքական դաշտից, հակառակը ստացավ՝ երկրորդ նախագահը դարձավ այս իշխանության համար մեկ հակառակորդը: Նա առաջինն էր որ հայտարարեց, որ պատրաստվում է առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցել անձամբ և հրապարակավ վստահություն հայտնեց, որ հաղթելու է։ Այդտեսակ վստահություն Քոչարյանը հայտնել էր դեռ առաջին կալանքի որոշմանը սպասելուց, երբ հայտարարեց որ չի խուսափելու նախաքննության մարմինների հետ պայքարից և եթե պետք է, պատրաստ է կալանքի, բայց կպայքարի, կհաղթի և կապացուցի որ անմեղ է: Թե ինչ արդյունքի կհասնի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, ցույց կտան սպասվող ընտրությունների արդյունքները, սակայն կարելի է փաստել որ Քոչարյանի և իր թիմի առաջին խոշոր հաղթանակը արդեն իրողություն է՝ նա արդարացվել է:

news.am

դիտվել է 452 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am