Գալկինը՝ Պուգաչովայի առողջական վիճակի մասին
Ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինը տեղեկացրել է, որ պրիմադոննայի մոտ «ամեն ինչ լավ է»:Այս մասին գրում է Kleo.ru-ն: «Այս պահին Ալլայի մոտ ամեն ինչ լավ է: Այժմ նա երեխաների հետ Յուրմալայում հանգստանում է, լավ ժամանակ է անցկացնում: Իսկ ես նրանց այնտեղ եմ թողել, որպեսզի զբաղվեմ մրցանակաբաշխությունը վարելով»,- նշել է Գալկինը: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Պուգաչովան դուրս է գրվել հիվանդանոցից: Դրանից հետո երգչուհին լքել է Ռուսաստանը:
