Արամ Ա-ին Ցեղասպանությունը «լազզաթ» է տվել

Կիրակի օրը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձով հանդես եկավ, որն իսկական շոկ էր ցանկացած բանական, ուղեղ ունեցող մարդու համար։ Բանն այն է, որ պատերազմից հետո նույն Արամ Ա-ն հանդես եկավ Փաշինյանի հրաժարականի կոչով, բայց ընդամենը ամիսներ անց նա մի սրտառուչ շնորհավորանք է զեղել իր «սիրելի» վարչապետին եւ երդում է տալիս, «ջերմորեն» ողջունում նրա ընտրությունը որպես Վարչապետ Հայաստանի Հանրապետության։

«Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովրդի զավակներին հեռու պահեցիք բռնարարքներից ու արյունահեղությունից, և սիրո ու համախոհության ոգին դարձրիք մղիչ ուժը ժողովրդային շարժման»,- նշված է կաթողիկոսի կոչում։ Փաստորեն, մեր կաթղիկոսներից մեկը կամ հինգ հազարից ավել մեր զոհերին հայ չի համարում, կամ էլ տեղյակ չէ, որ Հայաստանը պատերազմի ժամանակ այդքան նահատակներ է ունեցել եւ միայն մի պատճառով, որ Նիկոլ Փաշինյանին չասեն դավաճան։ Այդ մասին խոստովանել է ինքը՝ Արամ Ա-ի սիրելի վարչապետը։

«Հայրենիքին ծառայելը սոսկ քաղաքական գործունեություն չէ, այլ էապէս առաքելություն, ազգաշինության ու հայրենակերտման առաքելություն։ Դուք այս վեհ ու նվիրական առաքելությանն է, որ պատրաստվում եք լծվել։
Ջերմորեն ողջունում ենք Ձեր ընտրությունը։ Պիտի մնանք զորակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, և միշտ ու գործնապես մասնակից՝ հայրենաշինության առաքելությանը։Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ զորեղ պահի Ձեզ, որպեսզի կարողանաք հաջողությամբ իրագործել Ձեր հայրենանվեր ծրագրերը»։

Տպավորություն է, որ Արամ Ա-ի ուղերձը Թուրքայում է գրվել, այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի հետ, դրանից հետո խոսել «հայրենանվեր» գործի մասին, կարող են միայն թուրքերը։

Մարդը, ով միգուցե հիմնավոր պատճառներ ունի ներկան չտեսնելու, քանզի խոսվում է Արամ Ա-ի եւ Աննա Հակոբյանի մտերմության մասին, բացի այդ նա գտնվում է սփյուռքի կուսակցությունների, մասնավորապես ՀՅԴ-ի ազդեցության ներքո, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց չի կարող անտեսել անցյալն ու ապագայի նկատմամբ վտանգները։ Ի վերջո, նա Կիլիկիո կաթողիկոս է դարձել թուրքերի հայակործան քաղաքականության հետեւանքով, երբ ձեւավորվեց մի քանի միլիոնանոց սփյուռքը, եւ այդ սուրն այսօր էլ ճոճվում է Հայաստանի գլխին։ Ավելին թուրքերի հետ հաշտվելու, բարեկամության քաղաքական գիծ է տանում ինքը՝ Փաշինյանն ու իր թուրքահպատակները՝ ճանապարհ բացելով նոր Ցեղասպանության առջեւ։ Միգուցե, Արամ Ա-ին իր հարազատ լեզվով ասած «լազաթ» է տվել Ցեղասպանությունն ու դրա հետեւանքը, որ այսօր ինքը կաթողիկոս է աշխատում ու դրա համար է ողջունում Նիկոլ Փաշինյանին, աջակցում նրա իշխանությանը։ Որովհետեւ դժվար է ընկալել բանական մարդու, որ կարող է ընդունել Նիկոլ Փաշինյանի թեզը՝ այն է՝ սիրեք ձեզ մորթող դահիճին։ Ու երբ ինքներս մեզ հարց ենք տալիս՝ երբվանից մենք այսքան հեռացանք հոգեւորից ու մեր մեջ բնադրեցինք այսքան չարը, միշտ աչքի առաջ պետք է ունենալ Արամ Ա-ի պես ոչ կամային, երերուն մարդուն, քանզի ժողովուրդը եկեղեցուց կտրվում է հենց այսպիսի հովիվների պատճառով։

Անի Սահակյան

դիտվել է 6758 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am