Թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերջը չի երևում. ՀՀ-ում ԱԺ-ում աթոռ ունենալու տվայտանքներ են

Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը համատեղ զորավարժություն են անցկացնելու Թուրքիայի ու Ադրբեջանի կապի զորքերի զինծառայողները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զորավարժություններում օգտագործվելու են կապի ժամանակակից միջոցներ ու կառավարման ավտոմատացված համակարգեր։ Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունը ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու ուսումնա-ռազմական խնդիրներ։
Ադրբեջանի և Թուրքիայի բանակների կապի զորքերը ապրիլի 6-ին համատեղ զորավարժություններ կսկսեն:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից: «Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար պարոն Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան ՝ կապի զորքերի համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ, կսկսվեն ապրիլի 6-ին»,-հայտնել են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Զորավարժությունների ընթացքում ռազմական կապավորները կտեղակայվեն մարտական պատրաստության առաքելություններ կատարելու վայրեր, որտեղ նրանք կմշակեն հաղորդակցման միասնական համակարգի կազմակերպման խնդիրները: «Զորավարժությունների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ժամանակակից կապի և կառավարման ավտոմատացված համակարգերի միջոցով, իրականացնելու են զորքերի փոխազդեցության կազմակերպման, դաշտային հրամանատարական շտաբերի տեղակայման և այլ գործողություններ: Զորավարժությունը կտևի մինչև ապրիլի 8-ը»,-հստակեցրել են Ադրբեջանի ՊՆ-ում:

Այսինքն, Կապավորների առաջ դրված են միասնական կապի համակարգ ստեղծելու, զորքերի փոխգործակցությունն ապահովելու, կառավարման դաշտային կենտրոններ ձևավորելու և նմանատիպ այլ ուսումնա-ռազմական խնդիրներ։

Ինչպես երևում է, թուրք-ադրբեջանական զորավարժություններին ավարտ չկա, արտեն մի քանի ամիս է ինչ Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, բայց թուրք-ադրբեջանական տանդեմը կարծես նոր լայնածավալ պատերազմի է պատրաստվում:

Շարունակ զորավարժություններ են անցկացվում:

Իսկ ինչ է կատարվում մեզանում... Ներքաղաքական, նախընտրական սովորական գործընթացներ: Քաղաքական ուժերը ֆիքսվել են ընտրությունների վրա, որոնք անգամ պաշտոնապես օրենքի տառին համապատասխան չեն հայտարարվել, այլ ընդամենը Փաշինյանն է ասել, գնանք ընտրությունների ու վերջ...

Բոլորն ինքնամոռաց ընկղմվել է նախընտրական պրոցեսի մեջ՝ ուշադրություն չեն էլ դարձնում, թե Հայաստանի ու Արցախի թշնամիներն ինչով են զբաղված:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրեց «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում: Նշվում է, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է արցախյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալ համար:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջան էին մեկնել թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում «Ասելսան» և «Հավելսան» ընկերություններից, Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից: Ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական բանակի նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցումը, կապի համակարգերի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև կողմերի միջև առկա համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի ԶՈւ սակրավորները դասընթացներ են անցնում Թուրքիայում: Թուրք մասնագետների կողմից Իզմիրում անցկացվող դասընթացների տևողությունը 8 շաբաթ է լինելու: Նշվում է, որ դասընթացին կիրառվում են ժամանակակից և բարձրակարգ տեխնոլոգիայով հագեցած այդ ոլորտի ռոբոտացված վերջին համակարգերն ու դետեկտորները: Ուսումնավարժանքներին մասնակցում են նաև ականներ որոնող շներ: Բացի Ադրբեջանի բանակի սակրավորներից, դասընթացին մասնակցում են նաև Լիբիայի, Սոմալիի և Աֆղանստանի բանակների սակրավորական ջոկատները:

Այսինքն, Ադրբեջանը՝ Թուրքիայի, Պակիստանի, Լիբիայի, Սոմալիի և Աֆղանստանի բանակների հետ միասին շարունակում է լրջորեն ամրացնել Զինված ուժերը՝ տարբեր ճյուղերով: Պատերազմում հաղթած կողմի այս պահվածքը, սակայն Հայաստանի ներքաղաքական կյանքում չի դառնում ազդակ, չի դառնում հրամայական, որը պետք է սթափեցնի բոլորին:

Հայաստանի ու Արցախի ապագայի համար պետք են լուծումներ, անվտանգության ու կայունության հաստատման ուղղությամբ ոչ միայն երաշխիքներ չկան, այլև թշնամիների ակնհայտ քայլերին ի պատասխան ադեկվատ կեցվածք չկա: Կա միայն մեկ օրակարգ՝ փորձենք հարևանություն անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2839 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am