5 ամիս անց Պուտինին նոր պատերազմ են պարտադրում

Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի է սրվում, Դոնբասի ուժերը Ուկրաինայի զինվորականներին մեղադրել են անօդաչու թռչող սարքով հարձակում կատարելու մեջ, և նրանց ասելով՝ այդ հարձակման հետևանքով երեխա է զոհվել։

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Տելագրամի իր էջում գրել է, թե Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանությունը սրում է լարվածությունը և հղի է ամենածանր հետևանքներով։ Նա գրել է, որ անչափահաս տղայի մահը Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանության հետևանք է, և նշել է, որ արմատական տրամադրված ուկրաինացի քաղաքական գործիչներին սխալ է թվում, թե ինչ ցանկանան կարող են անել Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետություններում։

Նկատենք, որ անցյալ ամսվանից Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարվում է։ Ուկրաինական բանակի ու ռուսամետ ուժերի միջև բախումները վերսկսվել են։ Ռուսաստանը զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանի մոտ, ինչը Կրեմլը չի հերքել․ Կրեմլի խոսնակն ասել է, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում, իր հայեցողությամբ, ու դա ոչ ոքի չպետք է անհանգստացնի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես գալով տեսաուղերձով հայտնել է, որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել են Դոնբասի իրավիճակը, և Ջո Բայդենը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային երբեք միայնակ չի թողնի Ռուսաստանի ագրեսիային դեմ-հանդիման։ «Այս փուլում մենք լիակատար ու մշտական աջակցություն ունենք՝ աջակցություն Ուկրաինայի միջազգային գործընկերների կողմից, մասնավորապես՝ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից։ Դրա ապացույցը իմ այսօրվա հեռախոսազրույցն էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։ Մենք մանրամասն քննարկել ենք Դոնբասի իրավիճակը։ Նախագահ Բայդենը ինձ հավաստիացրել է, որ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինային երբեք միայնակ չեն թողնի», - նշել է Զելենսկին։ Բայդենն ընդգծել է իր վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի հետ ռազմավարական համագործակցությանը և աջակցություն հայտնել Զելենսկու հակակոռուպցիոն, դատական ու Սահմանադրական դատարանի բարեփոխումներին։

Ավելի վաղ՝ այս անցյալ շաբաթ, Պենտագոնը հայտարարեց, թե առավելագույն բարձր պատրաստվածության աստիճանի է բերել Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները։

Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարներն առաջիկա նիստում կքննարկեն «Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությունը», հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ամփոփելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի արդյունքները: «Զրուցել եմ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Լուրջ մտահոգությամբ հետևում եմ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Հաջորդ նիստում Դմիտրի Կուլեբայի և ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ մենք կշարունակենք քննարկել ստեղծված իրավիճակը»,- Twitter-ում գրել է նա։

Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ՌԴ-ի ուժերի ավելացման մասին ուկրաինացի զինվորականների հայտարարությունների կապակցությամբ Արևմուտքի երկրները վերջին օրերին բազմիցս մտահոգություն են հայտնել:

Օրերս պաշտոնական Մոսկվան զգուշացրեց՝ եթե Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա, Ռուսաստանը հավելյալ քայլեր կձեռնարկի սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։ «Անշուշտ, իրադարձությունների նման սցենարը կհանգեցնի հետագա լարվածության Ռուսաստանի սահմանների մոտ, ինչը կպահանջի հավելյալ միջոցներ», - ասել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլերի է պատրաստ Ռուսաստանը։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ծանրագույն հետևանքներ ունենալ Ուկրաինայի համար. «Մոսկվայում հույս ունեն, որ դրսի ուժերը Ուկրաինային չեն դրդի Դոնբասում թեժ հակամարտության սանձազերծման, քանի որ դա կարող է հանգեցնել այդ երկրի փլուզմանը»։ Լավրովի խոսքով՝ «[ուկրաինացի] զինվորականների մեծամասնությունը հասկանում է թեժ հակամարտության հրահրման աղետալի բնույթը»։ «Հուսով եմ, որ նրանց [ռազմական գործողությունների վերսկսման] չեն դրդի քաղաքական գործիչները, որոնց էլ, իրենց հերթին, չի հրահրի Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ», - նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Իրականում, Ռուսաստանի նկատմամբ նոր կոնֆրոնտացիայի ու սադրանքների նոր շրջան է: Ուկրաինայով Ռուսաստանին նոր ձևով ծնկի բերելու փորձեր են արվում՝ նրա ազդեցությանը նոր վնաս հասցնելու նպատակով:

Ըստ ամենայնի, Արևմուտքը համարում է, որ արևմուտքի պատժամիջոցները չեն տալիս այն ցանկալի արդյունքը, որը նրանք էին ակնկալում: Ռուսաստանը ոչ միայն շարունակում է գոյատևել, այլև որոշ տարածաշրջաններում իր ներկայությամբ շարունակում է ազդեցությունը պահպանել, օրինակ՝ Սիրիայում, որտեղ չնայած արևմուտքի ցանկությանը՝ Ասադին հնարավոր չեղավ «գցել» իշխանությունից:

Այնպես որ, Ուկրաինայով Ռուսաստանին նոր հարված է հասցվում, որին Պուտինը ցույց է տալիս, որ կպատասխանի: Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից 5 ամիս անց Պուտինը հիմա էլ ստիպված է լինելու ցույց տալ իր ուժը Արևմուտքին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6030 անգամ
Լրահոս
ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ մերձեցման մասին «Տականքնե՛ր, ձեր դեմ պայքարը շարունակելու ենք․․․ ձեզանից չե՛նք վախենում»․ Համբիկ Սասունյան (video) Թրամփը խստացնում է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու կանոնները Եկեղեցին միակ տեղն է, ուր ՔՊ-ի ձեռքերը չեն հասել, չեն էլ հասնելու. Սևակ Խաչատրյան (video) Իրանը չի տրվի ճնշման․ Մոհամադ Բաղեր Սա ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինելու օր է. Նիկողայոս Հովհաննիսյան (video) Վեհափառ Հայրապետի օրհնությամբ միասնական աղոթք հնչեց դատարանի բակում (video) «Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր Հայոց Հոր». դատարանի բակում երգում են քաղաքացիները (video) Գարեգին Երկրորդը եկել է Էջմիածնի դատարանի շենք Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ երկրի վրա. The Wall Street Journal Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգի մասին 1700 տարվա եկեղեցու դեմ են դուրս եկել․․․ իշխանությունները գնում են, բայց․․․ Հրայր սարկավագ (video) Սպասե՛ք, Ռուսաստանն ամենամեծ սանկցիան է պատրաստել Հայաստանի համար․ Հայկ Այվազյան (video) Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Անիսկինո բնակավայրի նկատմամբ Լսեցի՞ք՝ այսօր Փաշինյանն ինչ էր ասում ԵԱՏՄ-ում․ Լևոն Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վեհափառ Հայրապետը գնում է դատարան (video) Բուն հարցը հոգևորականին ավազանի անունով դիմելը չէ, այլ՝ մտադրությունը. Իսահակ Սրբազան Վտանգավոր դիտահորեր և խեղդող փոշի. ինչո՞ւ են Էջմիածնի ճանապարհները դանդաղ վերանորոգվում. Hetq. am Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ տալ ՀԱԵ-ի նկատմամբ թշնամական գործողություններին Այս օրը պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր․ ՌԴ և Նոր Նախիջևանի հայոց թեմ «Այսօր տեսանք Փաշինյանի հերթական խեղկատակությունը»․ Նաիրի Հոխիկյան (video) Երեկ վիզս ժինջիլ էիք քցում․ աբսուրդ է, որ ինձ էդ ասում է ՀՀ քաղաքացու վրա թքած Ալենի նախկին օգնականը (video) Իրանը ցանկանում է համաձայնության գալ․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am