Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնում՝ երաշխիքներ ստանալու համար

 Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի հետ։Ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի՝ Պուտինի հետ հանդիպման նպատակով Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ից ինքնամեկուսացել է և աշխատում է հեռավար։

 Անհասկանալաի վիճակ է Փաշինյանի և Պուտինի՝ ինքնամեկուսացման ռեժիմով հանդիպման նախապատրաստումը, որովհետև եթե Փաշինյանի մոտ վարակ չի հաստատվել, և նա հանձնել է ՊՇՌ թեստ, ապա կարող է հանգիստ մտնել ՌԴ տարածք՝ առանց ինքնամեկուսացման։ Իսկ եթե նրա մոտ այս պահին կա հաստատված վարակ, ապա 5-օրյա ինքնամեկուսացումը որևէ հարց չի լուծում․ նա պետք է մեկուսանա առնվազն 14 օրով։ Այսինքն՝ Մոսկվա մեկնելուց առաջ 5-օրյա մեկուսացումը ոչ թե անհրաժեշտ, այլ հավելյալ զգուշավորություն է, որը որևէ կապ չունի համավարակի կանոնների հետ։ Մյուս կողմից, սակայն, այս ինքնամեկուսացումը հրաշալի առիթ էր չմասնակցելու Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, որը մատուցվեց շաբաթ օրը՝ երեկոյան։ Ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանը գնար Էջմիածին և լուռ ունկնդրեր իր հրաժարականը պահանջած կաթողիկոսի մատուցած պատարագը: Եկեղեցում գտնվող հանրությունը ևս հազիվ թե նրան աստվածային պատվի արժանացներ։

Կամ ի՞նչ երեսով պիտի մասնակցեր Կոմանդոսի հոգեհանգստին՝ Շուշին թուրքին հանձնելուց հետո: Ընդհանրապես այս տարվա Սուրբ Հարության տոնի գլխավոր խորհուրդը ասոցացվում է մեր 5000 զոհերի հիշատակի հետ։ Իսկ զոհերի համար մենք պարտական ենք Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ և դավաճանական կառավարմանը։ Այդ իմաստով հատկապես այս օրերին Նիկոլ Փաշինյանի ինքնամեկուսացումը ճիշտ քայլ էր՝ առաջին հերթին իր համար։

Ինչ վերաբերում է Մոսկվայում կայանալիք հանդիպմանը․ ըստ էության Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական նպատակը Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա արտահերթ ընտրությունների քննարկումն է։ «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ։ «Առաջին հերթին իհարկե կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը և Փաշինյանը կխոսեն Հայաստանում ընտրությունների և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Այս հայտարարությունից մի քանի օր առաջ՝ մարտի 29-ին, Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումները պարբերական բնույթ ունեն: Նա հայտնել է, որ երկու երկրի ղեկավարները «վերջերս են խոսել, շփումներ պարբերաբար տեղի են ունենում»: Պեսկովն ընդգծել է, որ ապրիլին հրաժարական տալու մասին Փաշինյանի որոշումը որևէ կերպ ՌԴ նախագահի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չի առաջացրել: «Նա [Փաշինյանը] կմնա [Հայաստանի վարչապետի] պաշտոնակատար, ուստի հրապարակված որոշումը անհապաղ խոսելու անհրաժեշտություն չի առաջացնում»,- ասել էր ՌԴ նախագահի խոսնակը Կրեմլի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլին հրաժարական է տալու՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով: Փաստորեն, Պեսկովի առաջին հայտարարությունն արվել էր հենց հաջորդ օրը, որտեղ նա նշել էր, թե Պուտինի հետ հրատապ խոսելու անհրաժեշտություն չկա։ Բայց հիմա արդեն, պարզվում է, այդ անհրաժեշտությունը կա։ Հակառակ պարագայում Պեսկովը այցի օրակարգի շրջանակում կնշեր բացառապես միջպետական օրակարգի հարցերը՝ եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, ռուս խաղաղապահների գործունեությունը, կոմունիկացիաների հարցը, տնտեսական մի շարք հարցեր, մասնավորապես Հայաստանին տրվող գազի գնի հարցը և այլն։ Բայց Պեսկովը նպատակահարմար է գտել հատուկ շեշտել Հայաստանի առաջիկա ընտրությունների հարցը, և սա արդեն հատկապես Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր է։ Չի բացառվում, որ Կրեմլը պայմաններ է դնելու Նիկոլ Փաշինյանի համար։ Ներկա իրավիճակում Փաշինյանն անշուշտ չի էլ փորձի որևէ հարցում ինքնուրույնություն դրսևորել, բայց երաշխքիներ ստանալ ամեն դեպքում կուզենա։ Ըստ ամենայնի նա Մոսկվա է մեկնում՝ երաշխիքներ ստանալու համար։


 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 3879 անգամ
Լրահոս
Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am