Արշակ սրբազանի խոսքը՝ Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին (video) (ՄԱՍ 1)

Սուրբ Գայանե վանքում Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն իր քարոզում նախ ասաց, որ անցյալի չսպիացած վերքերի ու ապագայի հանդեպ տագնապների մեջ մխիթարություն փնտրող մեր սրտերը վերստին բացել ենք Հարություն առած մեր Փրկչի առջև և մեր հայացքներն ուղղել այն Միակին, որ ի զորու է փրկել մեզ չարաղետ փորձություններից ու արհավիրքներից և անգին կորուստների հանդիման ապրելու նոր հույս ու կամք ներշնչել մեզ:

«Մթագնած երկնքում բոցավառվող արևի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը՝ բարի լուրը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության կյանքը:

Քրիստոսի անձնուրաց հետևորդ, հեթանոսաց առաքյալ Պողոսը, առանց երկիմաստության, բովանդակազուրկ է համարում քրիստոնեական հավատքը՝ առանց Հարության հրաշքի ճանաչման: «Եթե Քրիստոս հարություն չի առել,- ասում է նա,- ապա ընդունայն է մեր քարոզությունը, ընդունայն է նաև ձեր հավատքը» (Ա Կորնթ. ԺԵ 14):

Քրիստոսի հարությունը վեմն է մեր հավատքի: Առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա չարչարանքները, Նրա խաչելությունն ու Նրա մահը:

դիտվել է 588 անգամ
Լրահոս
3.3 անգամ ավելի շատ բյուջե ՆԳՆ-ին. ինչի՞ համար. Քրիստինե Վարդանյան Սա՞ է «բարեփոխումների» ենթարկված ձեր իրավապահ համակարգը. Գառնիկ Դանիելյան Զննությունն իրականացվում է մոտ 40 իրավապահների մասնակցությամբ, շոուի բոլոր կանոններին համապատասխան ԵՄ հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտին Հայաստան կայցելի ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Իրանի խաղաղ միջուկային ծրագրերին. Գրուշկո Իրավապահները մտել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տուն. Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի տանը կատարվում է զննություն Ալիևի օգնականը Ռուբեն Վարդանյանի դեմ վճիռը որակել է որպես «արդարության վերականգնում» #ՈՒՂԻՂ․ «Տեսա՞ք՝ ՔՊ-ն ու Նիկոլը վախից գոռում են»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Տաթևիկ Հայրապետյան ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար Էփշթեյնի գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Չարլզ III-ի եղբայրը Սիրիայում ԻՊ-ի կողմնակիցների ճամբարից 20 000 կալանավոր է փախել. Financial Times Ամոթ ու խայտառակություն է. երկրի նախագահը ՀՀ-ին նորից անհեթեթ վիճակի մեջ է դրել. Զոհրաբյան Գիշերվա հաց եմ առնում, որ 200-ի տեղը 160-ով առնեմ․ թոշակառու (video) «Պետրոսը հետո ասելու է՝ ես ամեն օր երազում Սամվել Կարապետյանին ու Ծառուկյանին էի տեսնում» (video) Եռաբլուրի տղաները մեզ չեն ների, որ այդ բենզինից օգտվենք․ Հարցում (video) «Աղվան ջան, էդ փալասին մի կպի, հոտ է գալիս դրանից»․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչ է սպասվում թոշակառուներին․ Ապրիլի 1-ից բոլոր նպաստներն ու թոշակները անկանխիկ են վճարվելու (video) #ՈՒՂԻՂ․ «Բանդիտների կրակոցները պետք են Նիկոլին»․ հոգեբան (video) ՄԻՊ-ի աբսուրդ արձագանքը՝ Աջափնյակում կրակոցների վերաբերյալ (video) «Սրիկա ք*ծ, բա դու ամոթ ունե՞ս»․ Խաչիկ Մանուկյանը խայտառակեց Հակոբ Մովսեսին (video) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Կառավարությունը 948 մլն դրամ հատկացրեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am