44 օր պատերազմում կռված Բերբերյանին ապօրինի ենթարկում են քրեական հետապնդման. Ռուբեն Մելիքյան, Ֆերդինանտ Սարգսյան (video)
«Մեղադրում են մի մարդու, որը 44 օր կամավոր մասնակցել է պատերազմին: Բա մարդ, որին 44 օր անընդհատ ասում են՝ հաղթելու ենք, հաղթում ենք, հաղթել ենք, լսելով այս խայտառակ կապիտուլյացիայի մասին, ի՞նչ են մտածում քաղաքացիները, տարօրինա՞կ է, որ այդ մարդը գալիս է կառավարություն հարցեր տալու համար: Նա պատերազմի 44 օրը մասնակից է, նա ամբողջ դժոխքը անցած մարդ է՝ Ֆիզուլիից մինչև Շուշի, նա այն վերջին հայերից է եղել, որ Շուշիից դուրս է եկել, բա այդ մարդը գնացել է այդտեղ՝ հարցեր ուղղելու, բռնել եք այսքան ժամանակ պահում եք, սա հակահայկական քաղաքականություն է: Դրա համար Բերբերյանը համարվում է ոչ միայն քաղաքական բանտարկյալ, այլև ազգային բանտարկյալ»,- Հայելի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Հակոբ Բերբերյանի կալանավորմանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
