Կոռուպցիոներները կստեղծեն հանձնաժողով, եւ կսկսեն պայքարել իրենց դեմ. Ավետիք Իշխանյան
Hayeli.am. «Հայելի» ակումբում Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ մեզ մոտ ընտրություններն անցան համատարած ընտրակաշառքով, իսկ կաշառք տված, ժողովրդին ահաբեկած իշխանությունը ինչպես կարող է պայքարել կոռուպցիայի դեմ: «Կոռուպցիան է Հայաստանը ղեկավարում: Այդ մակարդակով է ղեկավարվում ամեն ինչ՝ և՛ գործադիր իշխանությունը, և՛ամբողջ դատաիրավական համակարգը: Բոլորը խոցելի են, բոլորը ղեկավարվում են, բոլորն էլ կոռուպցիայի մեջ են»,- ասաց նա: Ըստ Ավետիք Իշխանյանի՝ կոռուպցիոներները կստեղծեն հանձնաժողով, եւ կսկսեն պայքարել իրենց դեմ: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը հիմարություն է համարում. «Դա ժամանակի մսխում է: Կարող են հանձնաժողով ստեղծել, գոյություն ունի ԱԱԾ, ոստիկանություն, դրանք կոռուպցիայի դեմ պայքարելու համար են ստեղծված»:
