Մոսկվայի նոր մեսիջը ռազմատենչ Ալիևին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով, երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթիական դաշնային համալսարանի ուսանողների առաջ: «Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա,- ասել է նա: «Տարբեր ձևաչափեր ստացած բանակցային երկարատև գործընթացի ընթացքում շատ անգամ մոտ են եղել պայմանավորվածությունների՝ անգամ տարածության վրա մեկնած ձեռքերով, բայց հետո, կամ մի կողմից, կամ մյուս, աշխատել է անվստահության ինչ-որ բնազդ, սակայն աշխատանքը պետք է շարունակել»: Լավրովն ընդգծել է, որ չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների փաթեթ, բայց անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նուրբ, այդ թվում ներքաղաքական հարցերի. «Բայց մենք չենք դադարում ջանքեր գործադրել. Ռուսաստանը, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկիր է, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ, և մենք հետագայում էլ այդ եռյակի շրջանակում կշարունակենք մտածել՝ ինչպես հաղթահարել մանր, բայց շատ լուրջ դետալներ, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- եզրափակել է Լավրովը: Մոսկվան այս փուլում բավական ակտիվ շարունակում է հանդես գալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Ռուսաստանի ակտիվությունը հասկանալի է. Մոսկվան չի ցանկանում կորցնել հակամարտության «գլխավորի» իր դերը, իսկ դա անելու համար չի կարող, գոնե, հրապարակային կողմերից մեկի աջակիցը դառնալ: Թեև Մոսկվան խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքի մասին, բայց ՌԴ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում բանակցություններից: Նա կցանկանա ցանկացած հաջողություն Մոսկվային վերագրել: Օրինակ, վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը կարևոր հայտարարություն արեց` նշելով, որ միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի և Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է կիրառվեին: Հայաստանի իշխանություններն, ինչպես հայտնի է, դա ընդունել էին, իսկ Ադրբեջանը` ոչ: Հիմա պարզ չէ, թե արդյոք շարունակվո՞ւմ է օրակարգային մնալ այս կարևոր հարցը, միջնորդներին կհաջողվի՞ Բաքվից համաձայնություն ստանալ նաև այս հարցերում: Երեկ արդեն ԵԱՀԿ կայքում հաղորդագրություն տարածվեց: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մոնիթորինգային զորավարժությունները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվել կողմերի հետ: Դրանք իրականացվում են զինվորական ուղեկցությամբ՝ բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար, ասվում է ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Հելեն Սպիտցերի տարածած հայտարարության մեջ: «Նախապատրաստական փուլում անձնական ներկայացուցիչը հստակ պարզաբանում է այն տարածքը, որտեղ նախատեսում է անցկացնել մոնիթորինգային զորավարժությունները: Նա ընտրում է այնպիսի տեղանք, որը հնարավորություն է տալիս գնահատել իրավիճակը: Մոնիթորինգային զորավարժությունը համարվում է հաջողված, եթե անձնական ներկայացուցիչը և նրա թիմը կարողանում են կողմերի հետ կառավարել համաձայնեցված տարածքը՝ վիզուալ կոնտակտի միջոցով: Բացի այդ, անձնական ներկայացուցիչը և նրա թիմի անդամները բրիֆինգների միջոցով ապահովվում են տեղեկատվությամբ»,- ասվում էր հայտարարության մեջ: Սպիտցերը նշել է, որ մոնիթորինգային զորավարժությունները վստահության ամրապնդման ճանապարհին կարևոր գործիք են, և անձնական ներկայացուցիչը շարունակ փնտրում է այլ միջոցներ՝ կողմերի միջև վստահությունն ամրապնդելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը, փաստացի, այս փուլում կենտրոնացել է սահմանային իրավիճակը կայունացնելու գործի վրա: Թեև Հայաստան-Ադրբեջան մակարդակով նոր հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում և գուցե առաջիկա շաբաթներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի օրերին արդեն որոշակի հստակություն կլինի նման հանդիպման կազմակերպման վերաբերյալ, այնուամենայնիվ, միջնորդներն ակնհայտորեն աշխատում են ռազմական գործողությունների բռնկումը կանխելու ուղղությամբ: Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Փեզեշքիանը օգնություն է առաջարկել Եմենում հակամшրտության կարգավորման գործում Հայտնի են հոկտեմբերի 25-ի ընտրություններին կուսակցությունների և դաշինքների համարները Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am