Ամիսներ առաջ ԲՀԿ-ից դուրս եկած Սերգեյ Բագրատյանը Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի համահեղինակներից մեկն է դարձել։ Երեկ նրան հարցրինք՝ իշխանությունը Ձեր մի ձայնի համա՞ր է Ձեզ իր կողմը քաշել եւ նախագծի համահեղինակ դարձրել։ Բագրատյանը պատասխանեց, որ իշխանությունն է միացել իր նախագծին․ «Դեռեւս 2017 թվականին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք, այս հարցը կրկին քննարկվում էր։ Ես, Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը եկանք կոնսենսուսի, որ պետք է լինի փակ համամասնական ընտրակարգ, Դաշնակցությունն ասում էր՝ եկեք ամբողջ հանրապետությունում ռեյտինգայինն անենք, ՀՀԿ-ն ասում էր՝ տեխնիկապես բարդ է դա»։
Եթե կոնսենսուս կար, ինչո՞ւ 2017-ին չընտրվեց այդ ընտրակարգը։ Բագրատյանն ասաց․ «Դե, էն ժամանակ էլ դա տեղ չհասավ, սենց մնաց»։ Նրա խոսքով՝ ներկա լարված մթնոլորտում ռեյտինգային ընտրակարգով ընտրությունների գնալու դեպքում ներհայաստանյան պատերազմն անխուսափելի կլիներ։ «Իրար ջարդելու էին։ Չկողմնորոշված զանգվածի վրա էլ թող քաղաքական ուժերն աշխատեն, ի՞նչ խնդիր կա։ Թող էլ չաշխատի էն համակարգը, որ՝ կռիշդ կսարքեմ, սա կանեմ, նա կանեմ»։ Ինքը՝ Բագրատյանը, ռեյտինգայինով է խորհրդարան անցել, սակայն վստահեցնում է, որ նման խոստումներ չի տվել։ «Հիմա ավելի լավ չի՞, որ գաղափարական, քաղաքական խորհրդարան ունենանք»։ Լուլուի պե՞ս։ «Իհարկե, ոչ՝ թող պրոֆեսիոնալներ գան»։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը