Դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2020թ. գործունեության մասին հաղորդումը, որտեղ արձանագրված է հանցագործության 26.468 դեպք (2019-ին՝ 26.850): 2020թ. հանցագործությունների թիվը նվազել է 1,4 տոկոսով, ինչը տեղի է ունեցել ծանր հանցագործությունների թվի նվազման հաշվին: 2020-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1114 դեպք, որոնցից 157-ը՝ կաշառքի, 160-ը՝ յուրացման, 155-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 389-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու։
Ուշագրավ է, որ կոռուպցիոն հանցագործությունների մասով չկա համեմատական, եւ պարզ չէ՝ կոռուպցիոն հանցագործություններն աճե՞լ են, թե՞ նվազել։ Մարդու դեմ ուղղված հանցավորության աճ է արձանագրվել՝ 4410 դեպք, որոնցից 1763-ը կամ 40.0%-ը՝ Երեւան քաղաքում, իսկ 2647-ը կամ 60.0%-ը՝ մարզերում: Նախորդ տարվա համեմատությամբ, ըստ հաղորդման, դեպքերն աճել են 117-ով կամ 2.7%-ով: Հաղորդումը խորհրդարանում կլսվի ապրիլի 13-ի հերթական քառօրյայի ընթացքում։
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը