Վթարից մահացել է Նիկիտա Խրուշչովի թոռնուհին
Hayeli.am.ТАСС-ը,հղում կատարելով ոստիկանական ահյտարարությունը,տեղեկացնում է,որ Մոսկվայում ,«Սոլնեչնայա» կայարանում, էլեկտրագնացքի տակ է ընկել ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի թոռնուհին` Յուլյա Խրուշչովան: 77-ամյա Յուլյա Խրուշչովան մահացել է: Էլեկտրագնացքը մեկնելիս է եղել Վնուկովոյից Մոսկվայի կենտրոն: ՌԴ ՆԳՆ-ն հաստատել է Յուլյա Խրուշչովայի մահը: Յուլյա Խրուշչովան ծնվել էր 1940 թվականին: Նա Լեոնիդ Խրուշչովի` Նիկիտա Խրուշչովի որդու դուստրն էր: Հոր անհետ կորելուց հետո Նիկիտա Խրուշչովը որդեգրել էր նրան:
