Զարուհի Բաթոյանին գրկած բարձրացրին նիստերի դահլիճ
Hayeli.am . Արդեն տեղեկացրել ենք,որ Այսօր Երեւանի քաղաքապետարանում նոր ավագանու անդրանիկ նիստն էր։ «ԵԼՔ» դաշինքի ավագանու անդամ ընտրված Զարուհի Բաթոյանին, որն ունի հաշմանդամությունը, գործընկերները նիստերի դահլիճ բարձրացրին գրկած: Զարուհի Բաթոյանի պնդմամբ նիստին պետք է ապահովել տեղաշարժվելու հավասար հնարավորություններ բոլորի համար: «Նիստերը բաց են, եւ բացի ինձնից, դրանց մասնակցելու ցանկություն կարող է հայտնել ցանկացած քաղաքացի: Պետք է հնարավորություն տալ բոլորին: Ես ու սայլակս 100 կգ ենք կշռում, եւ որեւէ մեկի աշխատանքն ու պարտականությունը չէ այս սայլակն ամիսը մեկ անգամ բարձրացնել»,-ասաց ավագանու անդամը՝ հույս հայտնելով, որ Երեւանի քաղաքապետարանը հետագայում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի:
