Պուտինի զանգը. Ալիևը խայթում է ՌԴ-ին ու կրկին հիշում «պատմական» Զանգեզուրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմը պահպանվում է:

Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը: Այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբին: Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր:

Ըստ ամենայնի Պուտինը Ալիևի վերջին օրերի ակտիվության պայմաններում որոշել է ստուգել նրա տրամադրությունները:

Երեկ օրինակ Ալիևը հերթական անգամ Հայաստանի տարածքի նկատմամբ իր հավակնությունները ցուցադրեց՝ կրկին հիշելով Զանգեզուրը: Ադրբեջանի նախագահը կրկնել է Սյունիքի՝ «ադրբեջանական հող» լինելու մասին իր հայտարարությունը, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է խաղաղասիրության միակողմանի քարոզը: «Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում`Հայաստանի համար»,-ասել է Ալիևը: Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ նա հայտարարել է, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Սյունիքի «միջանցքում»:

Իսկ այսօր արդեն Ալիևը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի անդամ է նաև Ռուսաստանը: Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ունեցել է զրոյական արդյունք. «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ. այդ հարցի լուծման համար և 28 տարի աշխատել է անարդյունք: Մինսկի խմբի աշխատանքը եղել է զրոյական: Մինսկի խմբի համանախագահները աշխարհի առաջատար երկրներ են, միջուկային տերություններ և ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ: Իհարկե, եթե Հայաստանի վրա լուրջ ճնշում լիներ, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ սահմանվեին, հարցը կարող էր լուծվել խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիևը Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի նիստում: Ալիևի խոսքով՝ դա տեղի չի ունեցել, ընդհակառակը, քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ:

«Փաստացի, Հայաստանը հրաժարվել է բանակցություններից: Եթե նախորդ տարիներին կար բանակցությունների իմիտացիա, ապա վերջին երկու-երեք տարիներին բաց և ցուցադրական հայտարարվում էր, որ Ադրբեջանին չեն վերադարձվելու ադրբեջանական 5 տարածքները: Բացի այդ, Հայաստանի ղեկավարության անպատասխանատու և սադրիչ գործողությունները բանակցությունները դարձրին գործնականում անիմաստ: Երկու տարի առաջ Հայաստանի առաջնորդն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Իհարկե, մենք պատասխանեցինք դրան, և ամենալուրջ պատասխանը տրվեց մարտի դաշտում: Սակայն դա ինքնին արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը հարցը համարում էր լուծված և չէր ցանկանում վերադարձնել հողերը»,- ասել է Ալիևը:

Միաժամանակ, Ալիևը ցույց է տվել, թե իրավիճակը ԼՂ-ում հանգիստ է: Ըստ նրա՝ նվազագույնի հասցված է համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ռիսկերը: Նման գնահատական նա տվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ. «Հետկոնֆլիկտային իրավիճակն, ընդհանուր առմամբ, դրականորեն է զարգանում, սրացման ռիսկերը նվազագույնի են հասցված»:
Ստացվում է, որ Ալիևը սկսել է խայթել Ռուսաստանին: Օրեր առաջ էլ Ադրբեջանը պատերազմի ավարտից շուրջ կես տարի անց հայտարարեց, թե Իսկանդերի բեկորներ են գտել: Սրանք քայլեր են, որոնք ընդդեմ Ռուսաստանի են:

Պուտինը, վստահաբար զգացել է Ալիևի մոտ տրամադրության «անկումը», և ըստ ամենայնի որոշակի մշակման աշխատանքներ է տանում, որպեսզի նրա մոտ ագրեսիվ կեցվածքը փոքր-ինչ մեղմի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3525 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am