Սնանկ է մեր պետության իրավական համակարգը.Ազատ Արշակյան
Դա հիմարություն է: Ազգային ժողովը պետք է օրենքներ ընդունի ՀՀ քաղաքացիների կյանքը կարգավորելու համար, այնինչ զբաղված է «անմտությամբ»,Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝անդրադառնալով հունիսի 9-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» օրինագծի ընդունմանը: «Պետությունը հենց նրա համար է, որ կոռուպցիա չլինի, իսկ եթե մեզ մոտ այդպես չէ, ապա հարկավոր է հայտարարել, որ սնանկ է մեր պետության իրավական համակարգը»,- ասաց Ազատ Արշակյանը:
