Հակոբ Արշակյանին Գագիկ Բեգլարյանի ճակատագիրն է սպասվում

Հակոբ Արշակյանը հեռանում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնից։ Նա 2018-ից նախարարի պաշտոն է զբաղեցնում՝ սկզբում կապի եւ տրանսպորտի, ապա այն անվանափոխված ԲՏԱ նախարարության: Հեռանալու մասին լուրը հայտնել է ինքը՝ Արշակյանը՝ Facebook–յան իր էջում, բավականին սրտաճմլիկ մ տեքստով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։

Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար», նշել է Արշակյանը ու այլ պաթոսախեղդ մտքերն ամփոփել է իր հետագա անելիքների մասին ամփոփ տեղեկատվությամբ, այն է՝ հետագա գործունեությամբ կշարունակի աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման։ Արշակյանի այց լալահառաչ բացատրագրից պարզ է դառնում, որ հրաժարականի պատճառը կամ շարժառիթը լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպն է: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ այդ միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց, Արշակյանը իրեն հարց տալու համար հարձակվել էր լրագրողի վրա, հարվածներ հասցրել, կորտել նրա նոթբուքը:
Ուշագրավ է, որ այդ միջադեպից հետո Արշակյանի թիմակիցները դոշ տված պաշտպանում էին նրան, Ալեն Սիմոնյանն ամբիոնից հայտարարեց , որ Հայաստանում չկա իշխանությունը, որը բռնություն է գործադրում լրագրողների նկատմամբ: Թե ինչու, այդուհանդերձ, որոշում կայացվեց պաշտոնանկ անել Արշակյանին, շատ պարզ է: Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս քայլը փորձելու են փիառ քայլ ներկայացնել՝ այն համատեքստում, որ անպատժելություն չի լինելու, որ անգամ ամենահավատարիմները պատասխանատվության են ենթարկելու: Սա առնվազն ծիծաղելի, եթե չասենք աբսուրդ մոտեցում է: Քանի որ Հակոբ Արշակյանին ըստ էության պետք է ազատեին Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի ձախողված մասնակցությունից անմիջապես հետո, երբ հայկական տաղավարում ներկայացված էին միայն բուկլետներ, ոչ մի ցուցանմուշ չէր հասել Աբու Դաբի,թեեւ հազարավոր դոլարներ էին ծախսվել, ինչի համար նախարարության մի քանի աշխատակից նկատողություն ստացան: Իսկ Արշակյանը շարունակեց իր աշխատանքը : Տարիներ առաջ, երբ ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնում ծեծեց նախագահի աշխատակազմի ղեկավարին, բարձրացած աղմուկը ստիպեց նրան էլ ազատել իր պաշտոնից, սակայն թե ինչ եղավ հետո, բոլորին է հայտնի: Բեգլարյանը մի քանի տարի հետո նորից բարձր պաշտոններ զբաղեցրեց: Այնպես որ Հակոբարշակյաններից ազատվելու համար պետք է ազատվել այս իշխանությունից, ոչ թե այս քայլը դիտարկել որպես առավելություն եւ քվե տալ այս իշխանությանը:

Անի Սահակյան

դիտվել է 5456 անգամ
Լրահոս
Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video) «Ջերմուկ Գրուպին» 270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն կտրամադրվի Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am