Ալիևի «ձիով քայլը»՝ հայերի «Իսկանդերով»

Ադրբեջանի ականազերծման գործակալությունից (ANAMA) հայտնել են, որ Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» երկու հրթիռ, հաղորդում է report.az-ը:

Գործակալության ներկայացուցիչը նշել է, որ հրթիռները հայտնաբերվել են մարտի 15-ին իրականացված ականազերծման աշխատանքների ընթացքում: Նշվում է նաև հրթիռների հայտնաբերման կոորդինատները՝ 39°45’38.10«N 46°44’33.90»E և 39°45’27.80«N 46°45’25.80»E, ինչպես նաև հրթիռի համար՝ 9М723:

Այսինքն, Արցախում պատերազմի ավարտից գրեթե կես տարի անց, հանկարծ Ադրբեջանը հաստատում է ավելի վաղ Փաշինյանի հայտարարությունը, որը Ռուսաստանը պաշտոնապես հերքեց:

Հիշեցնենք Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը՝ «Իսկանդերի» ռումբերի 10 տոկոսով պայթելու մասին, որից անմիջապես հետո ռուս զինվորականները հայտարարեցին, որ Հայաստանին տրամադրված ռումբերը չեն կիրառվել ղարաբաղյան պատերազմում:

Ինչ է ստացվում, ուրեմն, Փաշինյանն ու Ալիևը՝ ուս-ուստի տված Ռուսաստանին են շտապում ստախոսության մեջ մեղադրել, ինչպես ասում են՝ «միմյանց պասեր տալով»:
Սա, փաշինյանական «թավիշների» իշխանության ու ալիևյան ռեժիմի անուղղակի շահերի համընկնման մի դրսևորում է, որը հնարավոր է ուղղակիորեն ոչ համաձայնեցված դիրքորոշումների, այլ լիովին այլ ուժային կենտրոնների ուղղորդմամբ մի դրսևորում է, որն արտահայտվեց այս ձևով:

Չի կարելի բացառել, իհարկե, որ ռուսները չեն իմացել «Իսկանդերի» կիրառման մասին, ու ադրբեջանցիներն էլ 6 ամիս հետո են հայտնաբերել «Իսկանդերի» բեկորները: Սակայն, այսօր՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված թուրք-ադրբեջանական տանդեմի դժգոհության ֆոնին Ալիևը փաստորեն «ձիով քայլ» արեց, անուղղակիորեն փրկելով Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, որը փաստորեն, հերքեցին ռուսները:

Այսպես, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջոցով խաղաղություն ու որոշակի կայունություն պահելու ջանքերն, այպիսով, մտնում են ձախողելու պաշտոնական փուլ:
Սա մի երևույթ է, որը հետևանքներ կունենա Ռուսաստանի, որպես միջնորդի հետագա գործունեության վրա:

Հիմա հետաքրքական է լինելու Մոսկվայից արձագանքը՝ ադրբեջանական լրատվական այս արտահոսքի առիթով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2845 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավորներից մեկը Վարդան Մալխասյանն է Ներհանրային երկխոսությունը՝ որպես հասարակության պառակտումը հաղթահարելու միակ ելք․ Հովհաննիսյան Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Նիկոլ Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ» ՌԴ զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան․ «Հրապարակ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Բայրամովը՝ TRIPP-ի մասին Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Դատարան է հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը Կառավարությունը հրապարակել է «ՀԱԵ-ում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am