Վահան Շիրխանյանը դատարանում ոտքի չկանգնեց. Դատական նիստը հետաձգվեց
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չսկսված՝ հետաձգվեց անցած տարի Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:Այսօր դատարանը պետք է ներկայացնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը պարզելու է, թե Վահան Շիրախանյանը կարող է մասնակցել նիստերին, թե ոչ։ Երբ դատավորը ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին՝ բացի Վահան Շիրխանյանից: Շիրխանյանը ոտքի չկանգնեց, և դատարանը դա ճանաչեց դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք: Դատական նիստը հետաձգվեց
