Ծեծեք-ծեծվեք, եթե ուզում եք՝ կերեք նաեւ իրար

«Ես հոգնել եմ բոլոր բանսարկուներից և բոլոր բանսարկություններից, ամեն ինչ սուտ է, բա պիտի սկսեին ինչ-որ բաներ սարքել, զարմանո՞ւմ եք», Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հոգնել է իր եւ ընտանիքի առնչությամբ սկանդալային հրապարակումները մեկնաբանելուց: Նա այսօր հերթական աղմկահարույց պատմության կիզակետում է հայտնվել, լրատվականները ժամեր առաջ տեղեկացրեցին Գյումրիում օրեր առաջ կատարվածը, երբ հայր եւ որդի Ղուկասյանները իրենց թիկնապահների հետ ծեծի են ենթարկել մի խումբ գյումրեցիների, որոնց թվում է նաև բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանը: Մասնավորապես, «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Սպարտակ Ղուկասյանն իր ընկերոջ` Պատվական Մադոյանի հետ Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում վիճաբանել է բռնցքամարտի ճանաչված մարզիչ Գարիկ Բաղդասարյանի ու նրա ընկերոջ հետ և մահակներով ծեծի ենթարկել նրանց: Դրանից հետո, նույն օրը՝ գիշերը, բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանը գնացել է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, այնտեղ դարձյալ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Վարդան Ղուկասյանի թիկնապահները դարձյալ ծեծի են ենթարկել մարզչին: Բայց միջադեպն այսքանով էլ չի ավարտվել: Նույն օրը նախկին քաղաքապետն ու նրա որդին ծեծի են ենթարկել ևս երեք գյումրեցիների: Նախկին քաղաքապետը մինչդեռ մեզ վստահեցնում էր, թե տարածված լուրերը ծայրից ծայր սուտ են, նա ակնարկեց, որ այս պատմությունն առնչություն ունի Գյումրիում առաջիկա ընտրությունների հետ. «Մինչեւ ընտրություններ դեռ շատ նման բաներ կլինեն: Ժողովուրդը ճանաչում է բոլոր բանսարկուներին: Սարքողներն էլ ջրի երես կգան, մնացածներն էլ` հետը, մեզանից վախենում են, դրա համար էլ բանսարկություններով են զբաղված, ժողովուրդ կա մեր հետևում, չենք ծախվում, չենք վարկաբեկվում, չենք խայտառակվում, բանսարկու էլ չենք, դրա համար էլ մեզ չեն սիրում, էսօր մեր նմանները տեղ չունեն»,- ասաց Վարդան Ղուկասյանը՝ կտրականապես հերքելով, որ իր և որդու մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ղուկասյանի լալահառաչ հերքումներից շատ չանցած ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով մեծ հաշվով հաստատում էր եղելությունը, պարզապես հայկական ավանդույթի համաձայն սա էլ այն դեպքերից է, երբ «արժանապատիվ» տուժողներ չկան, չկա նաեւ ոստիկանություն: «Փետրվարի 12-ին` ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված, նախկինում դատապարտված Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 1986 թ. ծնված Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 1979 թ. ծնված Նորայր Ս.-ին եւ 1979 թ. ծնված Գարիկ Բ.-ին: Այնուհետեւ նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 1961 թ. ծնված Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 1970 թ. ծնված Արթուր Թ.-ին, իսկ 1982 թ. ծնված Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին: Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն և Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որևէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել: Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Վարդան Ղ.-ն և Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց եւ Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր» տեղեկացնում են ոստիկանությունից: Հայաստանում այսօրինակ դեպքերը բազմաթիվ են, երբ տուժողն իր տեղում չէ ու հաճախ կամ գործարքի է գնում իր դեմ ոտնձգություն կատարողի հետ, կամ էլ վախենում նրա դեմ պայքարելուց: Բայց առավել քան նողկալի է ոստիկանության պահվածքը, որտեղ որպես կանոն «բողոքի բացակայության» պատճառաբանությամբ «ջրում» են հանցագործությունները՝ հաճախ աչք փակելով տուժողների երեւացող խոշտանգումների վրա: Ինչ է՝ մարդուն պետք է սպանե՞ն, որ գործ հարուցվի, ընթացք տրվի. հիշենք «Էյր Արմենիայի» սեփականատիրոջ առեւանգման դեպքը, որին մի քանի օր պահելուց, ծեծելուց հետո ոստիկանությունը գործ չհարուցեց, որովհետեւ գործարարը գործարքի գնաց, կամ վախեցավ իր հետ հետագա հաշվեհարդարից: Հերթական անգամ կատարվում է հանցագործություն և չի պատժվում: Սա աննորմալ վիճակ է: Փաստացի մեր երկրում հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ հանցագործները միշտ արդարացվում են: Այս ամենից հետո այլ բան չի մնում, քան ասելու ծեծեք, ծեծվեք ինչքան ուզում եք, եթե կուզեք կերեք նաեւ իրար: Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am