ԱԺ-ն նոր արտահերթ նիստ կգումարի
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր հայտարարեց, որ կիսատ մնացած հարցեր կան և նոր արտահերթ նիստ է լինելու: Ինչպես նշեց՝ կառավարության ծրագիրը խորհրդարանում քննարկելու ժամկետների մասին ևս լրացուցիչ կտեղեկացնեն: «Մենք լրացուցիչ կտեղեկացնենք, թե երբ ենք քննարկելու կառավարության ծրագիրը: Նաև կիսատ մնացած հարցեր կան, որոնք քննարկման կարիք ունեն»,- ասաց Ազգային ժողովի նախագահը:
