Վահան Շիիխանյանին առաջին անգամ բերել են դատարան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի 2015թ. Նորք-Մարաշում վնասազրծված խմբի գործի քննությունը։ Վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանին այսօր սայլակով բերեցին դատարան։ Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանի որոշմամբ նրա նկատմամբ փորձաքննություն էր նշանակվել, սպասվում է, որ այսօր կհրապարակվի դրա եզրակացությունը։
